ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրում է. «Ի վերջո, պետք է հասարակությունը հասկանա, լավ պատկերացնի իրավիճակը, թե ինչպիսի առաքելություն պետք է իրականացնի։ Արցախում չկան մարդիկ, որ իրենց տեսնում են Ադրբեջանի կազմում։ Մեկ, երկու, երեք հոգի, ասենք, միամիտ, ծախված, գնված ամեն հասարակությունում էլ կարող են լինել, բայց ընդհանուր մասսան, իհարկե, չի տեսնում իրեն Ադրբեջանի կազմում. դա ուղղակի կլինի խայտառակություն։ Եթե որևէ մեկը Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարց բարձրացնի ու դարձնի իր ներքաղաքական օրակարգի կետ, կարծում եմ, դա կլինի ինքնասպանություն՝ լավագույն դեպքում:
Արցախում հաստատակամ են։ Այո, միգուցե, դա շատ բարդ ճանապարհ է, բայց եթե մենք հավատարիմ ենք մեր գաղափարներին, եթե ունենք ամուր հավատք առ Աստված, ամեն ինչ նորմալ է լինելու»:
Արևմտյան Հայաստանը շարունակում է զբաղվել Արցախի բնիկների իրավունքների պաշտպանությամբ, միևնույն ժամանակ հիշեցնելով, որ Արցախը Հայաստան պետության մի մասն է, և ցանկացած ոտնձգություն Ադրբեջանի կողմից մեր սահմանների վրա, դիտարկվում է որպես ճանաչված պետության սահմանների ամբողջականության խախտում։
Ցավալի է, որ Արցախի իշխանությունները հաշվի չեն առնում այս հարթությունը, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի համար։