
Կրոնափոխ հայերի և նրանց հետնորդների ընկալման հարցը թուրքական պետության մուսուլմանների կողմից Մեր կարծիքով` երկրորդական չէ և նույնիսկ ուշադրության է արժանի իսլամացված հայերի և նրանց հետնորդների ընկալման հարցն իրենց շրջապատի թուրքերի, քրդերի, մի խոսքով` մուսուլմանների կողմից։
Գաղտնիք չէ, որ պուրքական պետության ոչ պետական և ոչ էլ հասարակական մակարդակով կրոնափոխ հայերին «իսկական մուսուլման» չեն համարել, և ներկայումս էլ մտածելակերպը չի փոխվել։
Փաստերը բազմաթիվ են. բավական է նշել հանրապետական Թուրքիայում պետականորեն կիրառված որոշ պատժամիջոցներում կրոնափոխ հայերին ընդգրկելու հանգամանքը։
Իրենք՝ կրոնափոխ հայերն են խոստովանում, որ իսլամ ընդունելու պարագայում անգամ
իրենց իրական մուսուլման չեն համարում, եւ գյավուր, դյոնմե (կրոնափոխ) որակումները
միշտ ուղեկցում են իրենց։ Օրինակ, 85- ամյա սասունցի, կրոնափոխ հայուհի Զեյնեփ
Յըլմազը (որը բարեպաշտ մուսուլմանի համբավ ունի, 24 ժամ նամազ է անում, եւ
շրջապատում կարծում են, որ մուսուլման ամուսնուց էլ ավելի լավ մուսուլման է) ասում էր.
«Մենք հայ էինք, մուսուլման դարձանք, սակայն երբ տեղը գալիս է, մուսուլմանները մեզ
կրկին ասում են. «Դուք հայ եք»։ Սրանից չենք կարողանում ազատվել»։ Բագրատ
Էսդուգյանը նույնպես, անդրադառնալով այս խնդրին, նշում էր, որ իսլամացված հայերին եւ նրանց հետնորդներին մինչեւ այժմ էլ հայ են համարում. «Երբեք չեն ընդունում, ասում են` հա, էդ գյուղը գյավուրի գյուղ է, նրանք հայ են: Շրջակայքում չես կարող փոխել,
սերնդեսերունդ գալիս է, որ դա հայի գյուղ է, բայց երբ քաղաք են գալիս, ամեն բան փոխվում է»:
Հետաքրքիր է նաեւ իմանալ թուրք ռասիստ ազգայնամոլների կարծիքը` ո՞վ է թուրքը
հարցի շուրջ եւ այս նույն համատեքստում տեսնել, թե նրանք ինչպես են վերաբերվում
օտարացած տարբեր աստիճաններում գտնվող ոչ թուրքերին։ Այսպես, պանթյուրքիզմի
ռահվիրաներից մեկը՝ Նիհալ Աթսըզը (1905 1975թթ.), պատասխանելով ո՞վ է թուրքը հարցին, դեռեւս 1934թ. «Օրքուն» ամսագրում հրապարակված «Թուրք ռասան═Թուրք ազգի» վերնագրով հոդվածում ասում է. «Թուրքերի համար ազգը ամեն ինչից առաջ արյան խնդիրէ։ Այսինքն` նա, ով ասում է` թուրք եմ, պետք է թուրքական ցեղից լինի։
Սակայն օտար արյուն կրող մարդը եթե նույնիսկ թուրքերենից բացի այլ լեզու չիմանա էլ, նա թուրք չէ»:
Ամփոփում Այսպիսով, կարելի է եւս մեկ անգամ փաստել, որ Արեւմտյան Հայաստանի բռնի կրոնափոխ հայության խնդիրը բազմաշերտ է, ուստի հարկ է յուրաքանչյուր շերտի նկատմամբ որդեգրել համապատասխան մոտեցում։ Նկատենք նաեւ, որ վերլուծական շարքում ներկայացված սահմանումները եւ գնահատականները կրոնափոխ հայերի խմբերի, նրանց շրջանում տեղի ունեցող գործընթացների մասին արդյունք են մինչ այս կատարած աշխատանքների, սակայն չի բացառվում, որ հետագայում՝ ուսումնասիրությունների շարունակմանը զուգընթաց, ի հայտ գան խնդրի նոր շերտեր, երեւույթներ, որոնք պահանջեն որոշակի սրբագրումներ անել արդեն ձեւավորված մոտեցումներում։
Միեւնույն ժամանակ, հարկ է շեշտել, որ բռնի կրոնափոխ հայերի խնդիրը Արեւմտյան Հայաստանում շարունակում է դասվել փակ, տաբուացված թեմաների շարքին, եւ այս առիթով Հրանտ Դինքը նկատել է, որ թուրքական պետությունեան Հայերի դէմ ջարդերի տարիներին սպանվածների մասին խոսելը բարդ է, սակայն դրանից էլ ավելի բարդ է տարբեր կերպ (այդ թվում եւ կրոնափոխվելով) վերապրածների մասին խոսելը։
Այս ամենը, միեւնույն ժամանակ, բարդացնում է թեմայի ուսումնասիրության եւ օբյեկտիվ, ամբողջական պատկերի վերհանման աշխատանքները։
Կարեւոր է հստակ գիտակցել նաեւ, որ թուրքական պետության կրոնափոխ հայերի խնդիրը պարունակում է բաց եւ քողարկված վտանգներ, եւ թեմայի անհարկի շահարկումը, ոչ ճշգրիտ մեկնաբանությունները, հուզական մոտեցումները կարող են պատճառ դառնալ լուրջ պրոբլեմների։
Ուստի, այս հարցում զգույշ եւ մասնագիտական մոտեցում որդեգրելը ուղղակի
անհրաժեշտություն է։ Ի հայտ եկող փաստերի ճիշտ ուսումնասիրությունը եւ
վերլուծությունը հնարավորություն կտան մշակել կրոնափոխ հայության տարբեր խմբերի
հետ շփվելու որոշակի ծրագիր, որը պետք է լինի ապաքաղաքական եւ առավելապես
հիմնված մշակութային հարթության վրա։
Աշխեն Վիրաբյան
Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան