Արևմտյան Հայաստանը ցանկանում է ողջունել Հոլի փառատոնը (գույների տոնը), որը նշվում է մարտի 8-ին՝ Հնդկաստանում խորհրդանշելով գարնան գալուստը ։
Այս տոնակատարությունը գարնան խորհրդանիշն է, որը համընկնում է Արևմտյան Հայաստանում մարտի 21-ին նշվող նոր տարվա հետ։ Հայկական այս ավանդույթը ծագել է ավելի քան 13564 տարի առաջ։ Տոնի խորհուրդը լույսն է,որը համապատասխանում է գարնանային գիշերահավասարին։
Հնդիկների մոտ հինավուրց ավանդույթ է եղել հավաքվել և մեծ կրակ վառել, տոնակատարությունները կազմակերպելով գույների տոնի շուրջ, սա նույնն է, երբ Արևմտյան Հայաստանի հայերը գարնան գալուստից մեկ ամիս առաջ կրակ են վառում, նախապատրաստելով ապագա հարսին՝ նրա մաքրագործմանն ու մայրությանը։
Հնդիկ և հայ ազգերի համար ընդհանուր այս ավանդույթը, որը խորհրդնշում է սերն ու պտղաբերությունը, պահպանվել է ժամանակի ընթացքում և վկայում է իրենց ինքնիշխանությունը, արմատներն ու ավանդական գիտելիքները պահպանելու ցանկության մասին:
Այս տեսանկյունից Արևմտյան Հայաստանը ցանկանում է հիշեցնել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում ընթացող բանակցությունների հիմնարար դերը գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների, մշակութային արտահայտությունների, ինչպես նաև բանահյուսության պահպանման գործում, որին մասնակցում է մեր պատվիրակությունը։
Հոլի տոնի առթիվ Հնդկաստանին մաղթում ենք ամենայն բարիք :
2023 թ․մարտի 8, Երևան
Լիդիա Մարգոսյան
Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար