«Զոնտիկներ» ջրվեժ
Հունոտի կիրճը, որը հայտնի է նաև Զոնտիկներ անունով, բնապատմական արգելոց է, որը զարմացնում է զբոսաշրջիկներին տեղական բնության գեղեցկությամբ: «Զոնտիկներ» ջրվեժը սկիզբ առնելով կիրճի ներսից՝ այն թափվում է մամռապատ քարի վրա և հովանոցաձև ջրվեժ ձևավորում: «Զոնտիկներ» ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին: Շուշիի կողմից ջրվեժին հասնելու համար անհրաժեշտ է անցնել Հունոտի անդնդախոր կիրճում գտնվող նույնանուն գյուղատեղիի ավերակներով և միջնադարյան կամրջով: Հունոտի հսկա ժայռերը ձգվում են դեպի վեր՝ շրջապատելով բնության այս հուշարձանը և աննկարագրելիորեն գեղեցկացնելով այս վայրը: