Սեդա Մելիքյան                                                                           

Ծնվել եմ  1946թ, ծնողներս հայ են, արմատներով Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից՝ հայրական կողմը՝ Արցախ, մայրական կողմը՝ Համշեն ու Կարին:

 Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետը:

1972-1995թ.թ. աշխատել եմ իբրև սոցիալ-հոգեբան Ընդհանուր հիգենիայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում :Ունեմ 42 տպագրված գիտական հոդված: Անցել եմ գիտական թեզի նախնական պաշտպանություն, բայց ինսունական թվականներին գիտխորհրդի փակվելու հետևանքով թեզս չեմ պաշտպանել:                         

1983 թ․ հանդիսանում եմ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիային կից ԽՍՀՄ Հոգեբանների միության իսկական անդամ:                     

1990-2005թ.թ. աշխատել եմ Հայաստանի ազգագրության պետական թանգարանի Ազգային ազատագրական պայքարի ուսումնասիրման բաժնում իբրև գիտաշխատող՝ իրականացնելով  մի շարք ցուցադրություններ, որոնցից հատկապես ուզում եմ նշել՝ 2000թ. ԱՍԱԼԱ-ին նվիրված ցուցադրությունը, որն առաջին անգամ էր իրականացվում Հայաստանում:    

Գիտահետազոտական ինստիտուտների փակման հետևանքով 1997թ. -2015թ. անցել եմ դասախոսական գործունեության մի քանի համալսարանում միաժամանակ՝ իմ հիմնական  մասնագիտությամբ  դասավանդել  և սոցիոլոգիա և հոգեբանություն առարկաները:

Արցախյան շարժման տարիներից ներգրավվել եմ հասարակական-քաղաքական գործունեության մեջ: Եղել եմ Հոգևոր Հայաստան ՀԿ-ի համանախագահ, Փաստաբաններ  մարդու իրավունքների համար ՀԿ-ի գործադիր տնօրեն, ղեկավարել մի շարք հետազոտական ծրագրեր, որոնցից մեկով 2001թ. հանդիսանում եմ Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդկային զարգացման ծրագրերի ցմահ փորձագետ՝ մշակույթի գծով: 

Ակտիվ մասնակցություն եմ ունեցել մի շարք բարձր հնչեղություն ունեցող հանրային ակցիաների և շահերի պաշտպանության դատավարությունների՝ հատկապես Մատաղիսի գործով դատավարությանը, որի դատը շահեցինք և Երևանում և ՄԻԵԴ-ում ՝ ցմահ դատապարտությունից ազատելով երեք անմեղ զինվորների:    

1993թ. սկսել եմ զբաղվել Ազատամարտիկի սոցիալ-հոգեբանական կերպարի ուսումնասիրմամբ: Ծրագիրն իրականացրել են սկզբում Արցախում՝ առաջին արցախյան պատերազմի տարիներին, իսկ հետո Երևանում և ՀՀ տարբեր  վայրերում տեղակայված ջոկատներում:

1997թ  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հիմնադիր անդամ Վահան Իշխանյանի հետ ՀՀ-ում առաջին անգամ սկսեցինք զբաղվել խաղաղ պայմաններում զոհված զինվորների և նրանց ծնողների իրավունքների պաշտպանությամբ:                        

2009թ. հանդիսանում եմ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական  հիմնարկների Հասարակական դիտորդների խմբի փորձագետ:                                    

2000-ական թ.թ. Բանակն Իրականում հասարակական նախաձեռնության հիմնադիր անդամ եմ:

Մասնակցել եմ նաև ՀՀ ԱԺ և Նախագահական ընտրությունների իբրև ընդիմադիր կուսակցությունների նախընտրական շտաբերի անդամ, կամ պետ:

2007թ. Զարուհի Փոստանջյանի հետ մտել եմ ՀՀ ԱԺ իբրև դեպուտատի օգնական և մինչև 2018թ. մայիս ամիս ակտիվ քաղաքական գործունեություն եմ վարել, մասնակցել մի շարք օրինագծերի և ԵԽԽՎ-ի զեկույցների կազզման աշխատանքներին:

2018թ. դադարեցրել եմ հասարակական-քաղաքական գուծունեությունս Հայաստանի Հանրապետությունում:

2018թ. դեկտեմբերին մասնակցել եմ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ԱԺ ընտրություններին և ընտրվել պատգամավոր, այնուհետև ԱԺ փոխնախագահ՝ մինչև 2020թ.ապրիլ ամիս, որից հետո Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանի կողմից արժանացել եմ բարձր վստահության և նշանակվել ԱՀՀ վարչապետ և մինչ օրս մեծ պատվով և պատասխանատվությամբ կատարում եմ ինձ վստահված պարտականությունները:

Պատիվ ունեմ և հպարտ եմ 2008թ.  կրելու Արևմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացու Բարձր կոչումը:

Իմ հետագա գործունեությունը՝ սկսած 2023թ. դեկտեմբեր ամսից,  ուղղված է լինելու Արևմտյան Հայաստանում ապրող մեր միլիոնավոր հայրենակիցների հետ տարվող տարաբնույթ աշխատանքներին և մեր բռնազավթված հայրենիքի վերջնական ազատագրմանը, որի իրականացման համար հայցում եմ ոչ միայն պարոն Արմենակ Աբրահամյանի, ով իր ողջ ուժն ու եռանդը՝ սկսած 2004թ. ներդրել է այս Սուրբ գործին և հասնելով մեծ հաջողությունների մեզ համար հարթել է այն ճանապարհը, որը նախագծել է Պողոս Նուբարը և որի ուղենիշը յուրաքանչյուրս պետք է կրենք մեր սրտերում, այլև ձեր բոլորի աջակցությունն ու գործուն մասնակցությունը: Հուսով եմ և համոզված, որ մենք կդառնանք հենց այն թիմը, որը համախմբված առաջ կտանի Պողոս Նուբարի և Արմենակ Աբրահամյանի ու մեր յուրաքանչյուրիս մտահաղացումները: Ուրեմն այսօրվանից մի կողմ ենք թողնում մեր անձնական շահերն ու լծվում այս Սուրբ գործին, որն ունի մեկ անուն՝ ՀԱՅՐԵՆԻՔ:

Պետք է հավաքեմ 80 ստորագրություն՝ իմ թեկնածությունը վավերացնելու համար. կարող եք լինել ստորագրողներից մեկը՝ լրացնելով այս գրանցման ձևը։

https://president-western-armenia.eu/աջակցեք-արեւմտեան-հայաստանի-խորհրդա/