Երկրաշարժերից հետո առաջ եկած իրավիճակի վերաբերյալ  Արևմտյան Հայաստանի հայկական Վագըֆլը գյուղի գյուղապետ Պերճ Քարթունն ասել է.«Հատկապես վերջին՝ երրորդ երկրաշարժի ժամանակ մեր տները մի լավ ավերվեցին։ 35 տուն բնակչություն ունենք, 130-ի չափ բնակիչ։ Երկրաշարժից անմիջապես հետո մոտ 30 հոգի Պատրիարք Մաշալյանի ուղարկած ավտոբուսով Կոստանդնուպոլիս տեղափոխվեցին։ 20 հոգի էլ Ալեքսանդրետ գնացին՝ իրենց մտերիմների մոտ։ Նրանց մեծ մասի հոգեկան վիճակը խաթարված էր։ Այն, որ ի սկզբանե այստեղ օթևանելու վրաններ չկային, շատ էր բարդացնում այստեղի կյանքը։

Ավելի ուշ պարզվեց, որ եկեղեցին լիովին ավերակ վիճակում է։ Ներկա պահին մոտ 25 վրան ունենք, որտեղ էլ մնում ենք։ Ամեն տեղից օգնություն է հասնում։ Բարերարներին շատ շնորհակալություն ենք հայտնում։ Մնացյալը պետությունից ենք ակնկալում։ Ավերված տներն ինչպե՞ս են վերականգնվելու։ Պետության կողմից դրամական աջակցությա՞մբ, թե՞ այլ ուղիներով։ Պետք է ամեն բան անենք, որպեսզի կանխենք մարդկանց՝ այս գյուղը լքելը։ Դրա համար նախ և առաջ պետք է կացարանի խնդիրը լուծել։ Գյուղի բնակչության թիվը նվազել է և դարձել 120 հոգի։ Չենք ուզում այդ թիվն էլ կորցնել։ Ջանքեր ենք գործադրում, լուծումներ որոնում հայկական գյուղը կանգուն պահելու նպատակով։ Ամեն այցելուից աջակցություն ենք խնդրում գյուղը պահպանելու համար»։

Արևմտյան Հայաստանը կոչ է անում համայն հայությանը, միաբանվելու և աջակցելու ամբողջությամբ հայաբնակ Վագըֆլը գյուղին:

Leave a Reply