Փետրվարի 6-ին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան 820 հազար շենք է դուրս բերվել շահագործումից: Այս մասին հայտնում է Panorama.am-ն։
11 մարզերից 5-ում վնասների գնահատման ավարտից հետո պարզվել է, որ 1 մլն 706 հազար շինություններից ավերվել է կամ տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն 821 հազար 302 շինություն։
Հետևաբար, կարելի է սկսել պատկերացում կազմել պոտենցիալ զոհերի թվի մասին։
Ավելի վաղ մեզ հայտնի էր դարձել, որ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 48 հազարի։
Բռնազավթված Արևմտյան Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Լուիզ Ուինթոնը հայտարարեց, որ փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերի տնտեսական վնասը Արևմտյան Հայաստանում կգերազանցի 100 միլիարդ դոլարը: