Ահաբեկչության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու ազգային օրվա շրջանակներում Ֆրանսիայի Անտիբ Ժուան լը Պեն քաղաքում 2023 թ․ մարտի 11-ին տեղի ունեցավ արարողություն, որին ի թիվս այլ հյուրերի, ներկա էին քաղաքապետ պարոն Ժան Լեոնետտին, Արեւմտեան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը, ANACAS-ի (Հայ վետերանների և համախոհների ազգային ասոցիացիայի) նախագահ պարոն Վրեժ Աբրահամյանը և ANACAS-ի փոխնախագահ Լիդիա Մարկոսյանը։
Իշխանության ներկայացուցիչների ժամանումից և զինվորական պատվո արարողակարգից հետո ընթերցվեց երիտասարդ ուսանողի ցուցմունքը, որտեղ նշվում է ահաբեկչական այն գործողութունը, որին զոհ է գնացել նրա սիրելին։ Արարողակարգից հետո հարգանքի տուրք մատուցվեց ննջեցյալների հիշատակին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը, ծաղկեպսակներ դրեցին և հնչեց զագների ղողանջը։
ԱրևմտյանՀայաստանը հարգանքի տուրք է մատուցում նաև թուրք-ադրբեջանական ահաբեկչության զոհերի հիշատակին։