Տնջրի ծառ

Սխտորաշեն գյուղից ոչ հեռու՝ Ստեփանակերտից 37 կիլոմետր դեպի հյուսիս, վեր է խոյանում ավելի քան 2200-ամյա մի հսկա չինարի ծառ: Ըստ ավանդության՝ ծառը տնկվել է Տիգրան Մեծի կողմից։ Ծառը ևս 15 ճյուղ է ունեցել, որոնք խորհրդանշել են պատմական Հայաստանի նահանգները, սակայն Արցախից բացի բոլոր ճյուղերը չորացելեն։ Ծառի բարձրությունը 54 մետր է, տրամագիծը՝ 27 մետր։ Հսկայական ծառի ստվերը 1400 քառակուսի մետրի տարածք է ծածկում: Ծառի տերևների չափը հասնում է մինչև 0,5 մետրի։

Դրա փչակում կարող են հեշտությամբ տասնյակ մարդիկ տեղավորվել։ Այն համարվում է ոչ միայն Հայաստանի, այլև նախկին խորհրդային հանրապետությունների ամենահին ու ամենաբարձր ծառը։ Իր չափերով այն ավելի մեծ է, քան Էգեյան ծովի Կոս կղզում կամ Աշխաբադի Փիրուզեի կիրճում աճող ծառերը: Ծառն առաջին անգամ անձնագիր է ստացել 1900 թվականին։ Այդ ժամանակ ծառը մի պահակ է ունեցել, ով հսկել է հավերժական Տնջրին։ Խորհրդային տարիներին ծառը կրկին անձնագիր է ստացել՝ որպես ԽՍՀՄ տարածքում աճող ամենահին և ամենաբարձր ծառ։

Leave a Reply