2023 թվականի մարտի 11-ին Ֆրանսիայի Կան քաղաքում տեղի ունեցավ ծագումով հայ վետերանների և դիմադրության մարտիկների ասոցիացիայի (AACROA) տարեկան ընդհանուր ժողովը։Ժողովին մասնակցում էին Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը, Արևմտյան Հայաստանի արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանը, Ալփ-Մարիթիմից պատգամավոր Ալեքսանդրա Մարտինը, Մոան Սարտուի համայնքապետը, Գրասի, Կաննի, Լե Կաննեի Լյո Կաննե Ռոշևիլի, Մանդելիե-լա-Նապուլի, Անտիբի քաղաքապետարանների ներկայացուցիչներ և մարտական գործողությունների շատ գործիչներ:
Պարոն Ժան Ղազարոսյանն իր խոսքը սկսեց շնորհակալություն հայտնելով մարտական գործողությունների և ֆրանահայ դիմադրության մարտիկների աոցիացիայի երկրորդ նախագահ պարոն Ալբերտ ժուենբեկջյանին: Մինչ ժողովի մեկնարկը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։ Այնուհետև խոսքը տրվեց պատգամավոր Ալեքսանդրա Մարտինին, ով ելույթ ունեցավ հայերի իրավունքների նկատմամբ իր հավատարմության մասին։
Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանն իր ելույթն ավարտելիս տիկին Ալեքսանդրա Մարտինին հանձնեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվավոր քաղաքացիությունը։ Նախարարը բարձր է գնահատել նրա հավատարմությունը հայերի իրավունքների պաշտպանության գործում, առհասարակ խորհրդարանականների ու սենատորների աշխատանքն այն բանաձևի վերաբերյալ՝ որին նրանք կողմ են քվեարկել: Տիկին Մարգոսյանը հավելեց, որ 2020 թվականի պատերազմը Արցախի բնիկ ժողովրդի դեմ և 120 հազար բնակիչության շրջափակումը 1894 թվականին սկսված ցեղասպանության ծրագրերի մի մասն է, և որ կայուն խաղաղ կարգավորման հնարավոր չէ հասնել՝ առանց հաշվի առնելու 1920 թվականի Հայաստանի, մասնավորապես ՝ Արևմտյան Հայաստանի կողմից ձեռք բերված իրավունքները:Պարոն Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց երկրաշարժից հետո Արցախում և Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակը: Այնուհետև ներկայացվեցին բարոյական և ֆինանսական հաշվետվությունները, որոնք միաձայն հաստատվեցին։ Ընդհանուր ժողովն ավարտվեց շրջանի քաղաքապետարանների ներկայացուցիչների ելույթներով եւ երեք զինվորական պարգևների հանձնմամբ։ Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը և Ժան Ղազարոսյանը “Հայկական սուր” մեդալը հանձնեցին ՄԱԿ-ի ազգային խորհրդի Մանդելիե-լա-Նապուլի վարչության փոխնախագահ Ժան-Կլոդ Դյուպոնին, Մուժոնի հայ վետերանների բարեկամության ընկերության և ֆրանսիական հիշատակի վարչության նախագահ Մարկ Դուրսթին, Կաննի մարտիկների ազգային միութան նախագահ, գնդապետ Միշել Ժորժելին: