Western Armenia TV-ի եթերում մեկնարկել են Արևմտյան Հայաստանի խորհրդարանական ընտրությունների թեկնածուների բանավեճերը, որոնց մասնակցում են  4 թեկնածուներ Վալենսիայի շրջանից, տարագիր հայության և ներկայիս Հայաստանի Հանրապետության հայեր, որոնց նախնիները կամ իրենք    Արևմտյան Հայաստանի  տարբեր շրջաններից են՝ Մուշից, Վանից, Խարբերդից, Տիգրանակերտից, Մալաթիայից, Սեբաստիաից, Էրզրումից, Բիթլիսից կամ այլ վայրերից, որոնք այժմ բռնազավթված են Թուրքիայի կողմից։ Հայաստանի այս հինավուրց տարածքը պատկանում է  բնիկ հայ ժողովրդին ներկայացնող   Արևմտյան Հայաստանի իշխանությանը,  որը և ամրագրվրված  է մեր հողերի նկատմամբ իրավունքի  կարևորագույն փաստաթղթով՝ 1920 թվականին պետությունների կողմից ստորագրված անժամանցելի Սևրի դաշնագրով ։

Արևմտյան Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կամփոփվեն  դեկտեմբերի 23-ին, որին մասնակցում են ավելի քան 110 թեկնածուներ: Պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ է հավաքել 80 քվե:: Արդեն ավարտվել է թեկնածությունների հայտերի ներկայացումը:

Մարտի 9-ին ժամը 19:00-ին Արևմտյան Հայաստանի խորհրդարանը բանավեճ է անցկացրել գործող նախագահ, պատգամավորության թեկնածու Արմենակ Աբրահամյանի հետ։ Խորհրդարանական ընտրությունների թեկնածուների թվում 4 հոգի ներկայացրել են Վալանսի շրջանը (Դրոմ)՝ Խոսրով Իլիոզերը, Սիմոն Մելքոնյանը, Հովհաննես Մանուկյանը և Գրիգոր Ամիրզայանը։ Այս չորս թեկնածուները, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի քաղաքացի Ժորժ Էրեցյանը, մասնակցել են Zoom ալիքով հեռարձակվող բանավեճին Բուր-Լես-Վալանսի “Արմենիա” մշակութային ասոցիացիայի կենտրոնակայանից: Այն շատ բաց բանավեճ էր՝ բազմաթիվ հարցերով և բացատրություններով։

https://www.facebook.com/WesternArmeniaTV/videos/186777864083186

Leave a Reply