Մայրաբերդ ամրոց

Ստեփանակերտից մոտավորապես 14 կմ հեռավորության վրա է գնվում Ասկերանի բերդը, որը երկու կողմերից շրջապատված է Կարկառ գետի հովտով։ Այն հայտնի է նաև Մայրաբերդ անունով։ Հատկապես ուշագրավ է բերդի պաշտպանական ամուր կառուցվածքը։ Բերդն ամրացված է կրկնապարիսպներով և ունի բարձր շրջանաձև աշտարակներ։ Ասկերանի ամրոցը կազմված է երկու բաժանմունք-համալիրներից՝ ձախակողմյան՝ հյուսիսարևմտյան և աջակողմյան՝ հարավարևելյան: Ամրոցի պարիսպներն ունեն 2մ հաստություն և 9մ բարձրություն: Որպես դիտակետ ծառայող աշտարակներն իրար են միանում նեղ միջանցքներով:

Ասկերանը որպես զորանոց գոյություն է ունեցել 18-րդ դարի կեսերից։ Այն կարևոր դեր է խաղացել Շուշիի պաշտպանության գործում։ Բերդը մեծ չափով վնասվել է արցախյան պատերազմների տարիներին։

Leave a Reply