Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Բերձորի ճանապարհի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից: Ինչ վերաբերում է ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում:

Արևմտյան Հայաստանը նույպես պետք է մասնակցի Արցախում տեղի ունեցող բանակցային գործընթացներին, քանի որ 1920 թվականից ի վեր, Արցախը ճանաչվել է ընդհանուր Հայաստան պետության անքակտելի մաս։

Արևմտյան Հայաստանը դեմ է արտահայտվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, քանի որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ղեկավարներն այս հայտարարության մաս չեն կազմում։ 

Ինչ վերաբերում է հումանիտար ճգնաժամին, հիշեցնենք որ Արևմտյան Հայաստանը լինելով միջազգային իրավունքի ջատագով, բազմից պաշտպանել է ոչ միայն ողջ Հայաստանի, այլև  Արցախցի փախստականների իրավունքները՝ դատեր բացելով Ադրբեջանի դեմ։ Արևմտյան Հայաստանը դատապարտում է ագրեսոր Ադրբեջանի գործողությունները, որոնք տանում են փակուղի։

Leave a Reply