Արևմտյան Հայաստանի Սամոսատ նահանգի Դիլկան գյուղը նույնպես տուժել է ավերիչ երկրաշարժերի արդյունքում։ Գյուղի գրեթե բոլոր բնակիչները ստիպված են եղել գաղթել, իսկ մնացածները սեփական ուժերով են մաքրել ու բացել գյուղի ճանապարհը։
Ցավալի փաստ է, որ պատկան մարմինները դեռևս չեն հեռացրել քանդված շինությունների փլատակները։ Սամոսատ նահանգի բնակիչները ընդհանուր առմամբ զայրույթով են լցված կառավարության հանդեպ։ Նրանք նշում են, որ Արտակարգ իրավիճակների վարչության թիմերը երկրաշարժի 6-րդ օրն են եկել և միայն որոշակի
քանակությամբ փլատակ մաքրել, որից հետո փրկարարական ու մաքրման աշխատանքները կատարել են տեղաբնակները և շրջակա գավառներից եկած կամավորները։ Որոնողափրկարարական խմբերի բացակայության պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, որոնց հուղարկավորել են զանգվածային գերեզմաններում։
Դիլկան գյուղի բնակիչները մասնավորապես այսպես ներկայացրեցին իրենց բաժին հասած փորձությունը. «Մեր տներն ավերվեցին, հետո ձյուն եկավ, շատ մարդիկ զոհվեցին, այստեղ մնալը դարձավ անհնարին։ Դիակները փլատակից հանելու համար մենք մեր միջոցներն ենք օգտագործել։ Երեք օր գյուղի ճանապարհը անանցանելի էր։ Մի քանի օր դիակները մնացել են փլատակների տակ»։
Գյուղացիների պահանջն այն է, որ փլատակները շուտափույթ հեռացվեն, վերանորոգվեն գյուղի ճանապարհները և իրենք վերադառնան բնականոն կյանքին։ Թուրքական կառավարությունը բռնազավթելով Արևմտյան Հայաստանի տարածքները օգնություն չի ցուցաբերում տուժած բնակչությանը, դրանով խորացնելով հումանիտար ճգնաժամը Արևմտյան Հայաստանում։