Մարտի 15-ին՝ Մեծ պահքի Միջինքի օրը, Ջավախքի գրեթե բոլոր եկեղեցիներում անցկացվեց «Հայկական գաթա» փառատոնը: Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
Այս գեղեցիկ նախաձեռնությունը Ջավախքում վերածվել է սպասված ավանդույթի, որն իր շուրջն է համախմբում բազմաթիվ մարդկանց, տարբեր բնակավայրերից։ Այս տարի փառատոնն անցկացվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Փառատոնին իրենց գաթաներով ներկայացել էին Ախալքալաքի տարբեր հաստատությունները ներկայացնող կանայք: Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում նույնպես եղել է այս ավանդույթը և հրաշալի է, որ Ախալքալաքում և Ջավախքում նույնպես մեծ շուքով է նշվում սա։ Մշակույթը ինքնության պահպանման կարևորագույն բաղադրիչ է, իսկ նման տոնակատարությունները պարզապես ամրապնդում են մեր ինքնությունը