Ցեղասպանագետ Դիրկ Ռոդզանտը հոդված է հրապարակել նիդերլանդական ամենահեղինակավոր թերթերից մեկում, որտեղ անդրադարձել է Բերձորի ճանապարհի ապօրինի շրջափակմանը՝ կապ տեսնելով 1915 թ-ի հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության և 1932-1933 թ.-ին Խորհրդային միության կողմից Ստալինի օրոք Ուկրաինացիներին սովին մատնելու հետ:
Ռոդզանտն ընդգծում է, որ, «Բռնապետ-նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում, այդ թվում վարչապետ Ռյուտեի և շատ այլ եվրոպացի առաջնորդների կողմից, ովքեր գազի մատակարարումն ավելի կարևոր են համարում, քան մարդու իրավունքները: Վաղուց ժամանակն է, որ Նիդերլանդները և Արևմուտքի մնացած երկրները ակտիվորեն աջակցեն Արցախում բնակվող բնիկ հայերին՝ ընդօրինակելով այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են Amnesty International-ն ու The Lemkin Institute for Genocide Prevention-ը, որոնք դատապարտում են շրջափակումը և տեսնում են Ալիևի ծրագրերը… Եթե մենք ցանկանում ենք պաշտպանել մեր նորմերն ու արժեքները Ուկրաինայում, ապա պետք է ուշադրություն դարձնենք նաև անկլավում գտնվող հայերի ճակատագրին։ Գիտակցումն առկա է, մնում է՝ խիղճը»:
Արևմտյան Հայաստանը նույնպես արձանագրել է, որ այն գործողությունները, որոնք այժմ իրագործվում են Արցախում՝ ցեղասպանական քայլեր են։ Պետք է միջազգային հանրության ճնշման և սահմանափակումների միջոցով կանգնենցնել սպասվելիք աղետը։Ամեն գնով պետք է բացառել ցեղասպանության կրկնությունը մեր տարածաշրջանում։