Արևմտյան Հայաստանի՝ երկրաշարժից տուժած աղետի գոտին այս անգամ էլ հայտնվել է տեղատարափ անձրևների հորձանուտում։ Ինտենսիվ տեղումների հետևանքով վրանային թաղամասերը հեղեղվել են սելավաջրերով։ Երկրաշարժից տուժած բնակիչները հիմա էլ տուժում են ջրհեղեղից․ Հասանմսուր (Ադըյաման) քաղաքում 13, իսկ Ուրֆայում 2 մարդ է զոհվել։  Մալաթիայի որոշ շրջաններ, Խարբերդի մի շարք փողոցներ, Մարաշի Աֆշին թաղամասում հիմնված վրանային ավանը, Հաթայի մի շարք վրանային թաղամասեր  հեղեղվել են անձրևաջրերով, իսկ  մի շարք փողոցներում լճեր են գոյացել։ Հեղեղումների հետևանքով ջրի տակ են անցել նաև մշակովի գյուղատնտեսական նշանակության հողերը։ Բազմաթիվ մեքենաներ  սուզվել են ջրի տակ։ Բնակիչները չեն կարողանում օգտագործել իրենց վրանները։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնում է թուրքական իշխանությունների անգործության վրա, որոնք  պատշաճ օգնություն չեն ցուցաբերում սեփական տարածքում ապրող բնիկ ժողովրդին՝ արհամարհելով նրա հիմնարար իրավունքները, և պահանջում է Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների ակտիվ միջամտությունը՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության     իրավական հիմքերի վերականգնմանը, որպեսզի բնիկ ժողովուրդը լինի պաշտպանված սեփական պետության կողմից։      

Leave a Reply