Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևին: Բանաձևին կողմ քվեարկեց 534 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 66: Զեկույցում բանավոր փոփոխություններ առաջարկվեցին, մասնավորապես՝ դատապարտել Բերձորի ճանապարհի շրջափակումը, որը վատթարացնում է Արցախում հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև դատապարտել ադրբեջանական կողմի և Արցախի բնիկ հայերի միջև մարտի 5-ին տեղի ունեցած միջադեպը, որը հանգեցրեց զոհերի՝ վտանգի տակ դնելով խաղաղության հաստատման գործընթացը՝ միաժամանակ ընդունելով, որ Արցախը լինելու է Ադրբեջանի տարածքի մաս, ինչը որը զուրկ է միջազգային իրավական հիմքից։ Բանավոր փոփոխությունները ևս ընդունվեցին:

Եվրոպական խորհրդարանին ներկայացված զեկույցում նշվում է, որ վերջին 30 տարվա ընթացքում Արցախի հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանի վերջին ներխուժումը Հայաստանի  տարածք հանգեցրել է տասնյակ հազարավոր տուժածների, մեծ ավերածությունների և հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման, սակայն Արցախում  հակամարտությունը դեռ չի լուծվել։

Փաստաթղթում ներկայացվում են Ադրբեջանի հարձակումները ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, Հայաստանի տարածքի մի մասի բռնազավթումն Ադրբեջանի կողմից, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց արտադատական սպանությունները, Բերձորի ճանապարհով քաղաքացիների երթևեկության արգելափակումը:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորման համար հարկավոր է դադարեցնել բռնությունը, երաշխավորել Արցախի հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը:

Արևմտյան Հայաստանը հիշեցնում է, որ այս քաղաքականությունը սկիզբ է առել դեռևս 1894 թվականից, քանի որ  ցեղասպանության և բնաջնջման քաղաքականությունը որդեգրած թուրքական ղեկավարությունը, բռնազավթված  պահելով  Արևմտյան Հայաստանի տարածքները՝ կոպտորեն խախտում է  միջազգային նորմերը։ Այդ թվում Արևմտյան Հայաստանի բնիկներին՝ հայերին պարբերաբար բռնաճնշումների ենթարկելով վառ օրինակ է դարձել իր եղբայրական Ադրբեջանի համար, որը նույն քաղաքականությւոնը փորձում է իրագործել Արցախի և Արևելյան Հայաստանի նկատմամբ։ 

Խորհրդարանը չի հիմնվում որևէ հաստատված իրավական փաստաթղթի վրա՝ հայտարարելու, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, ցեղասպանություն տարածքների թիմաց քաղաքականությունը շարունակվում է հենց Եվրախորհրդարանում։

Պետք է միջազգային հանրությունը արձանագրի այս փաստերը և հստակ միջոցներ ձեռնարկի

Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ:

https://www.europarl.europa.eu/doceo/document/A-9-2023-0036_EN.html

Leave a Reply