Գանձասարի վանք — Խաչեն գետի ափին բարձր բլրի վրա է գտնվում Գանձասարի ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցին ու գավիթը, որոնք կառուցվել են 1216-1238թթ Ջալալյան իշխանների կողմից: Պատմական փաստերը հուշում են, որ Գանձասարի պատմությունն ավելի հին է քան Հովհաննես Մկրտչի եկեղեցու կառուցումը: Վանական համալիրի կառույցների վրա փորագրված են շուրջ երկու հարյուր գրություններ, որոնց մեծ մասը հանդիսանում են միջնադարյան արվեստի նմուշներ:Հայ ճարտարապետության հանճարեղ մտքի ու վարպետության վառ օրինակներից է Գանձասարի վանական համալիրը, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում՝ Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում: XIII դարի առաջին կեսը, ըստ ամենայնի, եղել է Խաչենի անկախ իշխանության վերելքի շրջանը: Հենց այդ ժամանակ էլ Արցախում ստեղծվել են հայկական գեղարվեստական ժառանգության ոսկե ֆոնդ մտած արվեստի երևելի գործեր: Գանձասար – հայերեն, նշանակում է «գանձերի լեռ»: Վանքը հիմնադրվել է XII դարում: Վանքը պահպանել է հոգևոր կենտրոնի դերը Հասան-Ջալալյան իշխանների ջանքերով: Վանքում եղել է  դպրոց, որտեղ հոգևոր առաջնորդները վերապատրաստվել են, ստեղծվել և պահպանվել են ձեռագրեր: 2008 թվականին Արցախում կայացավ «մեծ հարսանիք», որի ընթացքում ամուսնացան 687 զույգեր: 550 զույգերը ամուսնացան Ղազանչեցոց տաճարում, իսկ 137-ը`Գանձասարի վանքում:

Leave a Reply