Նախ  կուզեի ասել, որ ես բարձր եմ գնահատում  խորհրդարանականների և սենատորների աշխատանքը, ովքեր քաջաբար կողմ քվեարկեցին ֆրանսիական բանաձեւին։ Տիկին պատգամավոր,  ինչպես Դուք նշեցիք ԱԺ-ի ձեր ելույթում, միշտ էլ  ձգտում կա վերացնել հայ ազգը և քաղաքակրթության բնօրրանը. Դուք լիովին հասկացաք ինչն այժմ Հայաստանի տարածքում բոլորիս  աչքի առջև տեղի  ունեցող հայ ազգին բնաջնջման պատերազմի մասշտաբը։ Այս պատերազմն ու այս շրջափակումը 1894 թվականին սկսված ցեղասպանական տարբեր ծրագրերի մաս են կազմում : Oրինակ `օկուպացված Արևմտյան Հայաստանում մեր բնակչության  բռնաճնշման  ծրագիրը և ավելի քան 100 տարի  շարունակվող Արևմտյան Հայաստանի բնիկ բնակչության բնաջնջման պատերազմները, իսկ այժմ՝ ադրբեջանական օկուպանտների կողմից  Արցախի բնիկ բնակչության շրջափակումը։ Այնուամենայնիվ, հայերը վճռական են դիմադրել ճնշմանն ու բնաջնջմանը, ինչպես վերջին երկու համաշխարհային պատերազմներում, երբ  նրանց  500,000 որդիները զոհվեցին հանուն ազատության: Նրանց թվում է Արևմտյան Հայաստանի Ադյաման քաղաքում ծնված Միսաք Մանուշյանը, ում համար փետրվարի 18-ին Փարիզում կազմակերպվել էր  սիմպոզիում՝ կապված նրա ոգեկոչման հետ ։

Պարոն Մանուշյանը Արևմտյան Հայաստանի զավակն էր՝ ով ոգեշնչված էր Ցեղասպանության ժամանակ  իր ապրած դիմադրության ոգով և ցանկանում էր ազատագրել Ֆրանսիան։

Օկուպացիայի հարցը, որից ձեռբազատվել է Ֆրանսիան, դեռևս մնում է  1920 թ.  ճանաչված Արևմտյան Հայաստանի Հանրապետության օրակարգում։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության (Արևելյան), Արցախի Հանրապետության և Արևմտյան Հայաստանի  Հանրապետության համար անհնար է տեւական խաղաղ լուծում գտնել ՝ առանց հաշվի առնելու 1920 թվականին Հայաստանի ձեռք բերած իրավունքները։

Հայ ազգի դեմ մղվող բնաջնջման այս պատերազմի իրական նպատակն է  խոչընդոտել 1920 թվականին ճանաչված հայկական պետության, այն է՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրության իրագործումը։

Ուստի աշխարհի  այս տարածաշրջանում խաղաղությունը պետք է հիմնված լինի միջազգային պարտավորությունների և ստորագրությունների հարգանքի հիման վրա ։Ցանկանում եմ   շնորհակալությունս հայտնել բոլոր տեղական իշխանություններին, ովքեր հարգում են Արևմտյան Հայաստանի զավակների հիշատակը և գործում են    մարդկության արժանապատվության շրջանակներում։ Այս կապակցությամբ ցանկանում եմ Արևմտյան Հայաստանի Հանրապետության անունից Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվավոր քաղաքացու կոչում շնորհել պատգամավոր Ալեքսանդրա Մարտինին։

Լիդիա Մարգոսյան

Հայ վետերանների և համախոհների ասոցիացիայի ANACAS-ի փոխնախագահ.

Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Leave a Reply