Չնայած ալևիների կոշտ արձագանքին, Անկարայում բացվել է Ալևի-Բեկթաշի Մշակույթի և Աղոթատեղիների (ջեմեվի) վարչության շենքը, որը  ստեղծվել է նախագահ Էրդողանի հրամանագրով։ Ալևիները այս որոշմանը ի սկզբանե դեմ էին, հիմա էլ շարունակում եմ դեմ լինել՝ հայտարարելով, որ այս շենքից ներս մտնողը դավաճանած կլինի Ալևի համայնքին։ 

Այս քայլն արվել է առանց ալևիական համայնքի և կազմակերպությունների համաձայնության, որը  ստիպել է նրանց փողոց դուրս գալ բազմաթիվ քաղաքներում և պայքարել այդ կառույցի դեմ։ Նրանց խոսքով՝ Ալևի-Բեքթաշի մշակույթի և ջեմեվի վարչությունը ստեղծվել է քաղաքական-իսլամիստական Արադարություն և Զարգացում կուսակցության որոշմամբ, որի անդամներն էլ նշանակվել են որպես ղեկավար մարմին՝ առանց ալևիական համայնքի որևէ ներկայացուցչի։ Նրանք չեն ընդունում ալևիականությունը՝ որպես հավատք, իսկ Ջեմեվին՝ որպես պաշտամունքի վայր։ Այս քայլը հետապնդում է  ձուլման և քաղաքական շահագործման նպատակ և պարտադրում ալևիներին՝ ենթարկվել իսլամի օրենքներին։

Ալևիական համայնքն ու կազմակերպությունները պահանջում են անմիջապես փակել այս կառույցը և ասում են. «Ո՛Չ կրոնի պետականացմանը, Ո՛Չ քաղաքական իսլամիստական ​​պարտադրումներին, ԱՅՈ՛  հավատքի ազատությանը, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու համազգային իրավունքների պաշտպանության վրա»:

Արևմտյան Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ սերտ կապերի մեջ է իր բնիկ տարածքում ապրող արևի-ալևիների հետ, ովքեր շատ լավ գիտակցում են իրենց էթնիկ պատկանելությունը հայ ժողովրդին, և ալևս հնարավոր չէ նրանց հանդեպ էթնիկ ձուլման քաղաքականություն վարել: Թուրքական իշխանությունները ևս գիտակցում են դա դեռևս 1936թ. կազմակերպված Դերսիմի ջարդերի ժամանակներից և իրենց այս քայլով մեկ անգամ ևս ապացուցում են իրենց անզորությունն ու պարտությունը էթնիկ քաղաքականության բնագավառում: Արևմտյան Հայաստանի կառավարությունը  մշտապես հետևում է իր սեփական հողի վրա  ապրող բնիկների խնդիրներին և բարձրաձայնում այդ հարցը ՄԱԿ-ի ամբիոնից՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի ու արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանի միջոցով: ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների հանձնախմբի առաջիկա նիստում այս հարցը կդառնա քննարկման առարկա: