Փետրվարի 6-ի երկրաշարժից հետո բռնազավթված Արևմտյան Հայաստանում  ինտենսիվ միգրացիոն շարժում սկսվեց։ Այնպիսի պատճառներ, ինչպիսիք են բնակարանների բացակայությունը, վրաններում ապրելու անհարմարավետությունն ու տարրական կարիքների բավարարման դժվարությունները,  միգրացիայի ընդամենը տեսանելի կողմն են։ Սակայն դրա հիմնական պատճառը պետական ​​քաղաքականությունն է, որը տարբերվում է ակնհայտ պատճառներից։ Երկրաշարժից տուժած քաղաքներում ապրող մարդկանց բռնի միգրացիան կրում է ժխտողականության և ուծացման  քաղաքականության հատկանիշ։

Տիգրանակերտի քաղաքաշինության կոմիտեի համանախագահ Բերիվան Գյունեշը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Արդարություն և զարգացում և Ազգայնական շարժում կուսակցություններից կազմված  կառավարությունը Արտակարգ իրավիճակների նախարարության  օգնությամբ տարածաշրջանում ապրող մարդկանց ստիպեց գաղթել դեպի արևմուտք, այսպես է շարունակում. «Անհրաժեշտ է դիտարկել Այդըն, Մուղլա, Իզմիր, Անթալիա և Մարդին նահանգները, որտեղ կառավարության կողմից տարիներ շարունակ արդյունաբերության և էներգետիկայի ոլորտում ներդրումներ են արվում։ Կառավարությունը վերջերս լուրջ ներդրումային ծրագրեր է պատրաստել հատկապես այս նահանգներում։ Այս առումով այստեղ արտագաղթվող բնակչության հանդեպ կիրառվում է էժան աշխատուժի քաղաքականություն»։

Նշելով  միգրացիայի անմիջական կապը ուծացման քաղաքականության հետ, Գյունեշը դրա պատմական նախապատմությունը գնահատում է այսպես․«1500-ականներին Յավուզ Սուլթան Սելիմը հայերի, քրդերի և ալևիների հանդեպ իրագործեց տեղահանման քաղաքականություն, որը շարունակվեց Հանրապետության ժամանակաշրջանում։ Հարկադիր միգրացիոն քաղաքականությունը հիմա էլ է իրականացվում պետության կողմից, որի ձեռքով էլ տեղի ունեցավ այս երկրաշարժը։ Երկրաշարժը դիտվում է որպես հնարավորություն՝ ավարտին հասցնելու 500 տարի չավարտված ուծացման քաղաքականոթյունը»:                                                     Արևմտյան Հայաստանի Հանրապետությունն իր տարբեր խողովակներով բազմիցս անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից տարվող ուծացման քաղաքականությանը, բայց տեղին է նշել, որ այդ ջանքերն այլևս ի զորու չեն կանգնեցնելու իր սեփական տարածքում ապրող բնիկների էթնիկ ենթագիտակցության գալու գործընթացը և ոչ ներքին միգրացիան, ոչ էլ պարտադրված արտագաղթը  չեն կարող խանգարել հայ էթնոսին վերագտնել իր արմատները և տեր կանգնել Արևմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչմանն ու դրանից բխող բոլոր իրավունքներին: