Արցախի ներքին գործերի նախարարությունը հաղորդում է Մարտի 19-ին ադրբեջանական մարտական դիրքերից Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ կրակոցների մասին, երբ նա գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել տրակտորով:
«Մարտի 19-ին ժամը 14:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան», — ասված է հաղորդագրությունում:
Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին, տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը: