Ավելի քան մեկ ամիս է անցել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերից, որոնցից զգալիորեն տուժած Հաթայ քաղաքը գրեթե վերածվել է անմարդաբնակ վայրի: Քաղաքի բնակիչների մեծ մասը, տեղափոխվելով գյուղական բնակավայրեր, փորձում են բուժել իրենց վերքերը։ Երկրաշարժի առաջին օրը ժողովրդին միայնակ թողած թուրքական կառավարության հանդեպ արձագանքը չի հանդարտվում: Մարդկանց փլատակների տակ մահվան դատապարտած կառավարությունը հիմա էլ գաղթի ճանապարհներ է պարտադրում ժողովրդին՝ չտրամադրելով մարդասիրական օգնություն։ Չնայած բոլոր դժվարություններին, քաղաքում մնացած տասնյակ հազարավորները կարծես վճռական են չլքելու իրենց բնակավայրը։ 

Թուրքական կառավարության և նրան ենթակա հաստատությունների՝ «Անցած լինի Թուրքիա» և «Միասին կբուժենք մեր վերքերը» ուղերձները պարզապես դատարկ  խոսքեր են Հաթայցիների համար, որովհետև բոլորի հիշողությունում վառ է մնում այն ​​փաստը, որ պետությունն առաջին օրերին մենակ է թողել ժողովրդին։

Հաթայում դեռևս շարունակվում են հիգիենայի, ջրի և  կոմունալ բոլոր խնդիրները։ Քաղաքի որոշ կետերում կան շարժական սանիտարական հանգույցներ, որոնք տեղադրվել են Կոստանդնուպոլսի և այլ քաղաքապետարանների կողմից, սակայն դրանք անբավարար են: Քաղաքում, որտեղ շարունակվում են աղբահանման աշխատանքները, անհրաժեշտ նախազգուշական միջոցներ չձեռնարկելու հետևանքով մեծանում է համաճարակների և ասբեստի պատճառով առողջությանն սպառնացող վտանգը։

Քաղաքացիների խոսքով՝ երկրաշարժից հետո կառավարության կողմից տրված օգնությունը նույնպես անբավարար է: «Երկրաշարժից մեկ ամսից ավելի է անցել, իսկ ես 3 օր առաջ եմ վրան գնել։ Այս կառավարությունը տարիներ շարունակ մեզանից հարկեր է գանձել, բայց այս ծանր պահին կամավորներից բացի ոչ ոք չի եկել մեզ օգնելու։ Սա ի՞նչ պետություն է, որ մեզնից  հարկեր գանձելով՝ մեզ վրաններ է վաճառում»,- հարցնում է քաղաքացիներից մեկը:

Արևմտյան Հայաստանի ղեկավարությունը աղետաբեր երկրաշարժից անմիջապես հետո և մինչ օրս զբաղվում է անօդթևան մնացած իր քաղաքացիների ճակատագրով և ինչպես քանիցս արդեն այդ մասին հայտնել ենք մեր պետական հեռուստաեթերով, շակունակում է հումանիտար ճօգնություն ցուցաբերել նրանց և հորդորում է բնիկ ժողովրդին չլքել սեփակսան բնակավայրերը: Մենք համոզված ենք, ու մոտ ապագայում Արևմտյան Հայաստանը օկուպացված ուժերը ստիպված կլինեն լքել մեր տարածքները և օրինական իշխանությունները պետականորեն կկազմակերպեն աղետի գոտու վերականգնման և տուժած բնակչության բնակարանային և այլ հումանիտար հարցերը: