Անիի կամրջի վերականգնումը սիմվոլիկ բնույթ է կրելու. այն չի օգտագործվի ուղեւորափոխադրումների կամ բեռնափոխադումների համար: Այս մասին ասել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ խոսելով Անիի կամուրջը վերականգնելու հայտարարությանը:

«Նախ մոտեցման ավտոճանապարհներ չկան երկու կողմից, երկրորդ Արեւմտյան Հայաստանի կողմից այնտեղ Անի մայրաքաղաքն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված հուշարձան է, որը հնարավոր չէ այլ նպատակներով օգտագործել, նաեւ նպատակահարմար չէ, քանի որ ուրիշ ճանապարհներ կան: Այսինքն եթե այն վերականգնվի, կլինի սիմվոլիկ, նաեւ կարող է օգտագործվել այնտեղ հաճախող զբոսաշրջիկների համար կամուրջ»,-ասաց նա:

Քորթոշյանը նշեց, որ հարյուրավոր տարիներ է, ինչ Անիի կամուրջը ավերված է. այն օգտագործվել է, երբ Անին Հայաստանի մայրաքաղաքն էր:

Նշենք, որ Անիի կամուրջը կառուցվել է 10-11-րդ դարերում, Ախուրյան գետի վրա:

Արևմտյան Հայաստանի կառավարությունը հարկ է համարում նշել, որ չի ընդունում և չի ճանաչում ոչ մի պայմանավորվածություն, որը հակասում է իր քաղաքականությանը: Անին, ինչպես նշված է նյութի մեջ, Արևմտյան Հայաստանի նյութական մշակութային արժեք է և գտնվում է սեփական կառավարության հսկողության ներքո: