
2023 թվականի ապրիլի 24-ին, ժամը 11:00-ին Բիարիցում տեղի կունենա Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։
«ԱգուրԱրմենիա» Բասկերի Երկրի (կամ Բասկոնիա) Ֆրանսիա-Հայաստան մշակութային ասոցիացիան հրավիրում է ձեզ մասնակցելու 1915 թվականի Հայերի ցեղասպանության 108-րդ տարելիցին: Պաշտոնական արարողությունը տեղի կունենա Բիարիցի Պատերազմի հիշատակի հուշահամալիրի կոթողի մոտ՝ քաղաքապետ Մայդեր Արոստեգեի և այլ անձնանց ներկայությամբ:
«ԱգուրԱրմենիա» ասոցիացիան ցանկանում է հանդիպել ձեզանից շատերին՝ հարգանքի տուրք մատուցելու այս ցեղասպանության նահատակներին և նրանց զավակներին, ովքեր կրում են Ֆրանսիայի կողմից ճանաչված, բայց թուրքական կառավարության կողմից դեռևս ժխտված ողբերգության ցավը:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը հրավիրված է Բիարիցում տեղի ունենալիք միջոցառմանը և իր հատուկ պատվիրակությամբ կմասնակցի հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Տեղին է նշել, որ ավանդույթի համաձայն՝ Արևմտյան Հայաստանի կառավարությունն ապրիլի 26-28-ն ընկած ժամանակահատվածում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կատարում է հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն :