Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցավ «Ի աջակցություն Հայաստանի և Արցախի» խորագիրը կրող բացառիկ համաժողով՝ ֆրանսիացի ականավոր մտավորականների և խորհրդարանականների մասնակցությամբ: 

Ֆրանսիացի մտավորականներն իրենց խորը մտահոգությունը հայտնեցին Ադրբեջանի կողմից շարունակաբար և անթաքույց կերպով վարվող հայատյաց և էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ՝ ահազանգ հնչեցնելով վերջինիս արդյունքում Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական ապառնալիքների կապակցությամբ, և կոչ արեցին միջազգային հանրությանը անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու և արցախահայության՝ իր հայրենի հողի վրա անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը երաշխավորելու համար։

Համաժողովի ավարտին ամփոփիչ ելույթներով հանդես եկան Սենատում և Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբերի նախագահներ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և Անն-Լորանս Պետելը, Արցախի հետ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Արդեն երկարատև ժամանակ է, ինչ Ֆրանսիայի տարբեր շրջանների պատգամավորներ մշտական կապի մեջ են Արևմտյան Հայաստանի նախագահի ու կառավարության անդամների հետ՝ մասնակցելով Հայաստանում և Ֆրանսիայում Արևմտյան Հայաստանի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների:Բոլորովին վերջերս Ֆրանսիայի Ալպ- Մարտիմիի շրջանի պատգամավոր տիկին Ալեքսանդրա Մարտինիին շրորհվեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվավոր քաղաքացու կոչում: