Կրզեն գյուղը գտնվում է ՝ Բաքվի իշխանությունների կողմից օկուպացված Թովուզի (Տավուշ) շրջանում։ Հնում գյուղը գտնվել է ներկայիս վայրից 1 կմ արևելք՝ Կուր գետի աջ ափին և մի քանի անգամ ենթարկվել տեղափոխությունների։ Գյուղի մերձակայքում պահպանված հին գյուղատեղիների առկայությունը վերը նշվածի վկայությունն է։

1998 թվականին արդեն Արեւմտեան Հայաստանի հայոց հինավուրց Կրզենը անվանափոխվել է և դարձել Գյունաշլի։

19-րդ դարում լեզգիների՝ հաճախակի կրկնվող արշավանքների հետևանքով Կրզենը հարուստ ու բարեշեն բնակավայրից վերածվել է սակավամարդ ու աղքատիկ գյուղակի։ Կրզենի համար առանձնապես կորստաբեր էր Բուլղադարի գլխավորած հրոսակախմբի անակնկալ հարձակումը (Շամիլի օրերում՝ 1797-1871) եկեղեցական տոնակատարության պահին։ Սպանդն ու ավարառությունը ուղեկցվել էին գերեվարությամբ։ Տեղահանվածների մնացորդները սփռվել են Հայաստանի ու Վրաստանի զանազան վայրերում, հաստատվել Գանձակում, հիմնել Գանձակի Սարով և Արեշի Խանդակ գյուղերը։

Կրզենի վերաբերյալ մատենագրական տեղեկություններ հայտնի չեն։ Գյուղի պատմության՝ հնարավորինս ամբողջական ուսումնասիրության առումով առանձնակի կարևորություն ու արժեք ունեն գերեզմանոցում պահպանված տապանագրերը։

Կրզեն գյուղի տարածքում պահպանվել են գյուղատեղիի, գերեզմանոցի ու հիմնավեր եկեղեցու մնացորդներ։