Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից փրկված երեխաների վիճակը տարաբնույթ է: Որոշ երեխաներ կորցրել են ծնողներին, որոշներն էլ ստիպված են եղել գաղթել այլ շրջաններ։ «Երեխաների իրավունքների պաշտպանության շարժման» շրջանակներում որոշ հասարակական կազմակերպություններ իրականացնում են սոցիալ-հոգեբանական աջակցություն տարածաշրջանի երեխաներին:
Սակայն սա բավարար չէ, քանի որ թուրքական իշխանությունների պատկան մարմինները չեն համագործակցում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Կառավարությունն այս աշխատանքը հիմնականում կատարում է կրոնական և պահպանողական կազմակերպությունների հետ: Սա մեծ խնդիր է երեխաների իրավունքների պաշտպանության առումով։ Կան նաև որոշ խոցելի խմբեր, որոնք դժվարություններ ունեն իրավունքների պաշտպանության և ազատության հասանելիության հարցում, որոնց, ցավոք, պատկան մարմինները համապատասխան մոտեցում չեն ցուցաբերում:
Ծնողներին կորցրած երեխաները, որոնք դեռևս չեն գտնել ծնողներին, պետք է գտնվեն իշխանության պաշտպանության ներքո, որը պետք է ընտանիքի վերամիավորման խնդրի լուծման հարցերով զբաղվի:: Երբ ծնողներին ու հարազատներին կորցրած երեխաները վերցվեցին թուրքական իշխանության պաշտպանության ներքո՝ ի հայտ եկան որոշ տարօրինակ իրավիճակներ, օրինակ՝ երեխաներին կրոնական հաստատություններում տեղավորելը և պետության կողմից խնամքի պատասխանատվությունն այդ հաստատություններին փոխանցելը. որը լուրջ խնդիր է։ Սա երեխաների իրավունքների խախտում է։
Ինչպես հայտնի է՝ ամբողջ աշխարհում նման ճգնաժամային իրավիճակներում երեխաների թրաֆիքինգի ռիսկերն աճում են: Անհայտ է որպես «անհետ կորած երեխաներ» ճանաչվածները ենթարկվում են թրաֆիքինգի, թե ոչ:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը հետևում է ստեղծված իրավիճակին և երեխաների իրավունքների խախտման ու թրաֆիքինգի առաջին իսկ դեպքերի արձանագրման ու բողոքի դեպքում կդիմի միջազգային կազմակերպություններին ու դատական գործ կհարուցի: