Ադրբեջանի շարունակական ագրեսիան, Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ տարածքային նկրտումներն ու բռնության հրահրման քաղաքականությունն ապակայունացնում են իրադրությունը տարածաշրջանում: ՄԱԿ-ին նման բովանդակությամբ նամակ է հղել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը մարտի 21-ին հրապարակվել է՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ:

«Ադրբեջանի թշնամական վարքը և զավթողական ծավալապաշտական հռետորաբանությունը հերթական անգամ ցույց են տալիս նրա մտադրությունը՝ շարունակելու առաջ գնալ ագրեսիայի ուղով և օգտագործել տարածքային նկրտումները՝ որպես նոր ռազմական գործողությունների պատրվակ», — նշվում է նամակում:

Մհեր Մարգարյանը նաև շեշտում է, որ նախկին հանցագործությունների համար անպատժելիությունը պարարտ հող է նախապատրաստել հայատյացությունն Արդբեջանում պետական մակարդակով խրախուսելու համար:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադառնում է Ադրբեջանի տիրապետության տակ անցած հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, այդ թվում՝ Նախիջևանում, Արցախի գրավված տարածքներում: Վկայակոչվում է հայկական եկեղեցիների և Հին Ջուղայի ավելի քան 5000 խաչքարերի բարբարոսական ոչնչացումը:Արևմտյան Հայաստանի կառավարությունը հարկ է համարում հիշեցնել,որ բռնազավթված տարածքներում Բաքվի վայրագ իշխանությունների կողմից կիրառվող վանդալիզմի քաղաքականությանն առաջին անգամ անդրադարձել են Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանն ու ՀՃՈՒՀ-ի տնօրեն Սամվել Կարապետյանը, դեռևս 20..    դիմելու