
Բելգիայի Սինթ-Նիկլաս քաղաքում պաշտոնապես տեղի է ունեցել հայկական խաչքարի բացումը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելգիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանը, հայ քահանաներ և այլք։
«Այս խաչքարը մեզ համար շատ կարևոր է»,- ասաց Սինթ-Նիկլասից Ներսիսյանների ընտանիքը, ում աջակցությամբ տեղի է ունեցել հուշարձանի տեղափոխումը։
Մեզ համար այս խաչքարը Աստծո հետ խոսելու միջոց է: Մենք վաղուց էինք մտածում Սինթ-Նիկլասում նման հուշարձան կանգնեցնելու մասին, բայց չգիտեինք, թե որտեղից սկսել։ Մենք շատ ուրախ ենք, որ այսօր կարող ենք բացել խաչքարը: Եկեղեցու կողքին քարի տեղադրումը միտումնավոր է’ ոչ միայն կրոնական տեսանկյունից, այլեւ անվտանգության համար»:
