
Այս ամսվա սկզբին մի քանի թերթեր տեղեկացրեցին, որ թուրքական կառավարության դեմ մեծածավալ բողոք է ներկայացվել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ): Իրավական հարցերով եվրոպացի իրավաբանների խումբը հավաքել է հսկայական գործ, որը ներառում է «վկաների ցուցմունքները, որոնք մանրամասնում են խոշտանգման, պետության կողմից հովանավորվող առևանգման և անօրինական բանտարկության մասին»՝ իրականացված թուրքական իշխանությունների կողմից իր 200 հազար հակառակորդների նկատմամբ:
Ե՛վ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, և՛ ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը եզրակացրել էին, որ թուրքական իշխանությունների կողմից բանտարկությունների և կալանքների մեծ մասը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում էր։ Դրանք համարվում են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։
4000 էջանոց թղթապանակը պատրաստվել է բելգիական Van Steenbrugge Advocaten իրավաբանական ընկերության, բելգիական Turkey Tribunal հասարակական կազմակերպության և Եվրոպական դատավորների ասոցիացիայի կողմից:
«Թուրք պաշտոնյաները մարդկության դեմ հանցագործություններ են կատարել Էրդողանի վարչակարգի հարյուր հազարավոր հակառակորդների նկատմամբ», ասվում է հայտարարության մեջ։ «Այս հանցագործությունները հավասարազոր են «համատարած և համակարգված հարձակման խաղաղ բնակչության դեմ», որը թույլ է տալիս ՄՔԴ-ին վարույթ սկսել Էրդողանի վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ»:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը գտնում է, որ միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված խախտումները հատուկ են ոչ միայն Էրդողանի իշխանությանն, այլ բոլոր ժամանակների թուրքական իշխանություններին, որոնք չեն խորշում ոչ մի բանից և ունակ են ցեղասպանել սեփական տարածքում ապրող բնիկ էթնոսին, միայն թե իրենց նպատակներին հասնելու ճանապարհին ոչ մի խոչընդոտի չհանդիպեն: Ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել՝ ժամանակները փոխվել են և Արևմտյան Հայաստանն այլևս միայն պատմական տարածք չէ,այլ ավելի քան քսանհինգ պետության կողմից ճանաչված Արևմտյան Հայաստանի Հանրապետություն է, որն ի զորու է պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները: