Հակոբավանքը գտնվում է Քոլատակ գյուղից 1,5 կիլոմետր հեռավորության վրա (հետագայում վերանվանվել է Ներքին Խաչեն): Վանքի հիմնադրման հստակ տարեթիվը հայտնի չէ, սակայն խաչքարի պատվանդանի վրա փորագրված ամենահին արձանագրությունը թվագրվում է 853 թվականին:

Միջին դարերում Հակոբավանքը համարվել է Արևելյան Հայաստանի սրբավայր և ուխտատեղի հավատացյալների համար: Այն հայտնի է եղել նաև որպես Խաչենի լուսավորության և ձեռագրերի կենտրոն: Վանական համալիրի տարածքում են տեղակայված եղել նաև Մատենադարանը, գրատունը, ջրամբարները, շտեմարանները, ախոռներն ու թոնիրները:

Բացի նրանից, որ Մարտակերտն առաջին տեղն է գրավում Արցախի շրջանների շարքում իր հնագույն հուշարձանների քանակով, Արցախի անտառների ամենամեծ մասը ևս բաժին է ընկնում Մարտակերտին: Այն Արցախի ամենագեղատեսիլ շրջաններից մեկն է: Քանի որ Մարտակերտի գանձերի մեծ մասը հիմնական ճանապարհներից հեռու է ընկած, այստեղ բավական տարածված են հետիոտնային արշավներն ու շրջագայությունները հատկապես Երեք մանկունք և Եղիշե Առաքյալ վանքերի ուղղությամբ: Բացի այդ, այստեղ ակտիվ զարգանում են ձկնորսությունը, ագրոտուրիզմը, ճամբարային և հեծանվային շրջագայությունները, ինչպես նաև տարատեսակ արկածային զվարճանքները:  Մարտակերտի շրջանն, իր լակոնիկ գյուղերով, հիանալի վայր է  ռեկրեացիոն զբոոսաշրջության համար: