Unesco classifies the dialect of Hamshen Armenians as 'Definitely  endangered'

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Ինքնության հարցն աշխարհում ամենաշատ ուսումնասիրված թեմաներից է։ 

Որեւէ ինքնությամբ ծնվել կամ ինքնությունը ձեռքբերել… Մարդկանց ինքնությունն ի՞նչ չափանիշներով է որոշվում։ Կիրառվող լեզու, կրոն, թե՞ մշակույթ։ Ինքնությունը կարծրատիպ չէ։ Երբ ասում ենք հայկական ինքնություն, համշենցիներն առաջին մտաբերվող խումբն են։ Համշենցիների ինքնության հարցը հիմնականում պատմական  եւ զգայական րտեսանկյունից (պատկանելիության զգացում) է ուսումնասիրվում։

Դժվար է իրենց համշենցի համարող բոլորին նույն էթնիկ ծագման համարել։ Համշենցիների էթնիկ ծագման հարցին երկու տարբեր տեսանկյունից պետք է նայել։ Նախ՝ պետք է դիտարկել, թե այսօր Արևմտյան Հայաստանում  ապրող համշենցիներն ինչպես են իրենք իրենց բնութագրում, իսկ հետո՝ պատմական էթնիկ արմատների տեսանկյունից։ 

Երբ առաջին տեսանկյունից ենք նայում, այս մարդիկ իրենք իրենց տեսնում են որպես հարյուրավոր տարիներ առաջ իսլամին ծանոթացած, իսլամ ընդունած, մահմեդական հասարակության մաս կազմողներ, եւ այսօր թուրք մահմեդական լինելը համարում են իրենց ինքնության մի մասը։ Գոնե այսօր Արևմտյան Հայաստանում  ապրող համշենցիների մեծ մասն այսպես է մտածում։

Եթե պատմության տեսանկյունից նայենք, ապա ո՞վ է համշենցին այսօր․

Պատմության տեսանկյունից համշենցիները բնութագրվում են որպես Համշենում ապրող եւ Օսմանյան ժամանակաշրջանում՝ 1700-ականներին մահմեդականացված հայ համայնք: Իհարկե՝ ազգայնական հատվածների կողմից այս նկարագրությունը հերքվում է։ Նրանք պնդում են, որ թուրքական արմատներ ունեն եւ հայկական մշակույթի ու լեզվի նմանությունները կապված են նույն տարածաշրջանում հայերի հետ ապրելու փաստի հետ։ Դեմոկրատ, ձախակողմյան եւ սոցիալիստ համշենցիներն ավելի մոտ են այն մտքին, որ իրենք մահմեդականացված հայերից ստեղծված համայնք են։ Սակայն նրանց գիտակցության մեջ էլ սա ոչ այլ ինչ է, քան պատմության փաստ, եւ զգացողության տեսանկյունից անհնար է խոսել հայ զգալու մասին։ Կարող ենք ասել՝ շատ քչերն են, որ հայ լինելու գիտակցությունն ունեն։

Այսպես թե այնպես՝ դժվար է ասել, որ իրենց որպես համշենցի ներկայացնող բոլոր մարդիկ նույն արմատներն ունեն, քանի որ տարածաշրջանում Օսմանյան քաղաքականության արդյունքում եւ նախաօսմանյան ժամանակներում էլ հաստատված ժողովուրդներ են եղել։ Այդ պատճառով, պատմական տեսանկյունից որքան էլ համշենցիների՝ հայկական արմատներ ունենալու մասին խոսվի, այս փաստն ընդհանրացնելն այդքան էլ իրատեսական չէ:

UNESCO: Dialect of Hamshen Armenians endangered in Turkey

Օրինակ ՝ Համշեցի գրող Հիքմեթ Աքչիչեքին, երբ հարցազրույցներից մեկում հարցրել են ․ 

Վերջին քսան տարվա ընթացքում  օկուպացված Արևմտյան Հայաստանում  ինքնության վերաբերյալ հասկացությունների ու բնութագրերի հետ կապված լուրջ քննարկումներ եւ, որոշ իմաստով, պայքար կա։ Օրինակ՝ թուրք ասելու փոխարեն ավելի ճիշտ է համարվում  թուրքիացի ասել։ Իսկ ինչպե՞ս է իրադրությունը համշենցիների համար։ Երբ ձեզ հարցնում են Ձեր ինքնության մասին, թուրքիացի՞ եք ասում, թե՞ համշենցի:

Գրողը պատասխանել է․

«Իհարկե՝ համշենցի եմ ասում, քանզի Թուրքական պետությունում  բնակվող մյուս քաղաքացիներից ինձ տարբերակողն իմ համշենական ինքնությունն է։ Բայց, միեւնույն ժամանակ, Թուրքական պետության քաղաքացի եմ, թուրք եւ, մահմեդական հասարակությունում ծնվելու ու մեծանալու արդյունքում, նաեւ այդ ինքնության մի մասնիկը։ Ինձ համար շատ ավելի տրամաբանական է այն թեզը, որ համշենցիներն իսլամացած հայերից են սերում։ Բայց միեւնույն ժամանակ լինելով սոցիալիստ, էթնիկական ծագման տեսանկյունից որեւէ պատկանելություն չեմ զգում։ Բայց մշակութային իմաստով, այո՛, համշենցի եմ եւ այդ մշակույթի մասնիկ։ Սա, ըստ իս, էթնիկական պատկանելությամբ ներկայանալ չէ։ Ինչ վերաբերում է թուրքիացի եմ հասկացությանը, ապա սա ավելի ընդհանրական մոտեցում է եւ արդիական է հատկապես արտերկրում ներկայանալիս։ Նման պատասխանից հետո մարդ կարիք է ունենում նշել, թե ինչ ծագում ունի։ Ահավասիկ, հենց այդ ժամանակ էլ համշենցին նորից օրակարգ է գալիս»։

Արևմտյան Հայաստանում ապրող համշենցիները Ռուսաստանում, Աբխազիայում ապրող համշենցիների կապը

Ռուսաստանում եւ Աբխազիայում ապրող համշենցիներին կարող ենք որպես երկու տարբեր խմբեր դիտարկել։ Առաջին խմբում Արևմտյան Հայաստանի համշենցիների բարեկամներն են, որոնք Խորհրդային Միության բաժանարար գծերի հստակեցման ժամանակ Բաթումում մնացած Հոպայի համշենցիներն են։ Նրանք, Կովկասի մյուս մահմեդական ժողովուրդների հետ միասին, երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերմանացիների հետ համագործակցելու եւ քաղաքական այլ պատճառներով 1944 թվականին աքսորվել են Ղազախստան եւ Ղրղզստան։

Western Armenia tv-ի հետ զրույցում բլոգեր Իվետա Կոչկանյանը, ով  Աբխազիայում ապրող  համշենցի է նշել է, որ ունեն  ՝ ապրելակերպի տարբերություններ։ Վերջին 40-50 տարում Ղազախստանում եւ Ղրղզստանում ապրելով՝ նրանք ավելի շատ այդ հասարակություններին բնորոշ առանձնահատկություններ են ձեռք բերել։

Ивета Кочконян, Москва | Поиск информации
Լուսանկարում ՝ Իվետա Կոչկանյանը դստեր հետ

Հարցին արդյո՞ք հայկական ինքնությանն ավելի մոտ չեն ։ Նա պատասխանել է․

«Ճիշտ հակառակը, հեռու են եւ շատ մեծ հակազդեցություն ունեն։ Մեծամասնությունը նման է թուրք ազգայնականի։ Ճակատագրին (սրան նաեւ պատմություն կարող ենք ասել) նայեք, որ Խորհրդային Միության փլուզումից հետո համշենցիների մեծ մասը, Ղազախստանի եւ Ղրղզստանի ազգայնական քաղաքականությունից մտահոգվելով, գաղթել են Ռուսաստանի Ռոստով, Վորոնեժ եւ Կրասնոդոր քաղաքներ։ Եվ այդ քաղաքներում՝ քրիստոնյա համշենցիների հետ կողք կողքի են ապրում։

Ռուսաստանում եւ Աբխազիայում ապրող համշենցիներն իսլամացման ժամանակաշրջանից առաջ՝ 1600-1800-ականների ընթացքում Համշենից գաղթելով (այս գաղթի պատճառների մասին տարբեր մեկնաբանություններ կան)՝ Տրապիզոն, Օրդու եւ Սամսուն շրջաններում հաստատված, իսկ ավելի ուշ՝ 1850-ականներից սկսած (սա հատկապես վերաբերում է 1860-ականներից սկսած Կովկասից Արևմտյան Հայաստանի մահմեդականների եւ Արևմտյան Հայաստանից Կովկաս քրիստոնյաների գաղթին/աքսորին) եւ 1914-ին սկսված Հայերի դեմ իրականացված  Ցեղասպանությամբ ամբողջացված ժամանակահատվածում Սեւ ծովի մյուս ափեր անցած՝ Ռուսաստանի Սոչի եւ Կրասնոդար շրջաններ, ինչպես նաեւ Աբխազիա գաղթած համշենցիներն են։ Շուրջ 300-400 հազարի մասին է խոսվում, բայց գուցե եւ փոքր-ինչ չափազանցված է։ Մենք մեզ նմանեցնում ենք Կարսի կամ Դիարբեքիրի հայերին եւ ասում ենք՝ համշենահայերին, բայց, իհարկե, գիտակցում ենք, որ փոքր-ինչ տարբեր ենք։ Որպես լեզու՝ մեծ մասամբ դեռ համշենի բարբառով ենք խոսում։ Օրինակ՝ թուրքական պետությունում ապրող համշեցիները այսօր արեւելյան հայերենի միայն քսան տոկոսն եմ հասկանում, արեւմտահայերեն՝ գուցե մի քիչ ավելի, բայց Սոչիի համշենահայերի հետ վաթսուն-յոթանասուն տոկոս հասկանում են իրար։ Մենք հայերեն բառեր ավելի շատ ենք օգտագործում, քանի որ հայկական դպրոցներում եւ եկեղեցիներում ենք կրթություն ստացել»։

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան ՝ Աշխեն Վիրաբյան