2007 թվականի հունվարի 19-ին Կոստանդնուպոլսում սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կյանքի մասին ֆիլմ կնկարահանվի։
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է գրող, երաժիշտ Սինա Քոլօղլուն: Ըստ նրա՝ ֆիլմի սցենարը գրել է թուրք ռեժիսոր, սցենարիստ Բարըշ Փիրհասանը, ռեժիսորական աշխատանքները գլխավորելու է Զեյնեփ Գյունայը։ Ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2024 թվականին։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց:
Նա միշտ բացահայտ խոսում էր հայերի դեմ իրականացված ցեղասպանության ու ծպտյալ հայերի խնդիրների մասին։ 2022 թվականին Արևմտյան Հայաստանի Նախագահը Հրանտ Դինքին բարձրացրել է Արևմտյան Հայաստանի համար Արդարատատ գործիչ՝ի հարգանք մարդկային արժանապատվության և խղճի ազատության համար նրա պայքարի։