«Մեզ շատ մտահոգում է վերջերս երկկողմ, այսպես կոչված, ինտեգրացիոն հայտարարությունները, որոնցով կարծեք թե ուզում են մարդկանց հաշտեցնել այն մտքի հետ, թե Ադրբեջանը գրավել է Արցախի տարածքը: Այսինքն, կատարվել է դավաճանություն Արցախի Սահմանադրության հանդեպ, քանի որ կան այդ Սահմանադրության վրա երդված մարդիկ, որոնք պարտավոր են պաշտպանել սահմանադրական կարգը: Ինտեգրացումը բացառվում է, քանի որ մենք ծանոթ ենք ինտեգրման ադրբեջանական, թուրքական ձեռագրին, դա պետական ահաբեկչությամբ հայերին վախեցնելու, դեպի ձուլման տանելու քաղաքականությունն է: Կոչ ենք անում ՀՀ և Արցախի կառավարություններին, որպեսզի ամուր կանգնեն հայ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերում, ոչ մի քայլ չնահանջեն ազգային շահերից»,-ասաց երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի մասնակիցներից, «Շուշի» հայրենակցական միության նախագահ Աշոտ Հարությունյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանն ինտեգրացիա ասելով հասկանում է ուժային մեթոդներ պարտադրել հայերին:

 «Մարդ պետք է հիվանդ լինի, որ  ասի` իր հայրենիքն Ադրբեջանինն է»,-ասաց նա: