08/05/2015

Մոդուս Վիվանդի հետազոտությունների  կենտրոնի  պատասխանատու ՝ պարոն Արա Պապյանին

 

Հարգելի պարոն Պապյան,

 

2004 թվականին, երբ մենք գործառության մեջ դրեցինք Սեւրի Պայմանագիրը եւ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որի կայքը հղում ենք Ձեզ, Դուք դեռ Հայաստանի  արտակարգ լիազոր դեսպանն էիք Կանադայում, 45 տարեկան հասակում’ դիվանագետ թոշակառու  (ինչպիսի անսպասելի բախտավորություն): Այդ իսկ ժամանակ Դուք սկսեցիք ուսումնասիրել  Արցախյան Պատերազմի  եւ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հետ կապված խնդիրները:

 

http://www.western-armenia.eu/WANC/Armenie-Occidentale/dossiers/traite/traite_de_sevres.pdf

 

Այդ  ժամանակ 2006 թվականին, Արեւմտեան Հայաստանի հայերին, ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փորձագիտական մեխանիզմում, խնդիրը ներկայացնող միակ քաղաքական մարմինը՝  մեր Ազգային խորհուրդն էր, որը այն գրանցեց փորձագիտական մեխանիզմում՝  նպատակ ունենալով պաշտպանելու մեր իրավունքները, որոնք հետագայում ճանաչվեցին ՄԱԿ-ում 144 պետությունների կողմից:

Հետաքրքրված լինելով Ձեր  իրավական մոտեցումներով միջազգային իրավունքի, որ վերաբերվում է  Արևմտեան Հայաստանին ունեցած իրավական խնդրին, Ձեզ ուղարկեցինք   մեր տրամադրության տակ գտնվող երբեք չհրատարակված մի փաստատուղթ, որի բնագիրը մեզ մոտ է, այն վերաբերվում է Սեւրի Դաշնագրի 93-րդ հոդվածին ստորագրված Հայաստանի (ի նկատի ունենք Հայկական Պետությունը, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը) եվ դաշնակից պետությունների կողմից: Տես հղումը

 

http://www.western-armenia.eu/archives-nationales/Traite/Traite-de-Sevres1.pdf

 

Մենք ցանկացանք նաև   Ձեզ մոտենալ  2009 թվականի դեկտեմբերի 9-ին, շաբաթ օրը Փարիզում, Դաշնակցական կուսակցության կողմից կազմակերպած գիտաժողովի ժամանակ:

Ցանկություն ունեինք Ձեզ մի քանի հարց տալ: Ներկայացնում ենք Ձեզ մի քանի հատվածներ մեր հարցերից:

Հարց Պարոն Արա Պապյանին.  « Ի՞նչ կանեք Դուք  6-7 միլիոն քուրդերի հետ, ովքեր ապրում են Արեւմտեան Հայաստանում »

Արա Պապյան— Ես կողմնակից  չեմ, որ հետ վերցնենք մեր հողերը, սակայն  կողմնակից եմ, որ իրավունք ունենանք « մեր » տարածքները Արևմտյան Հայաստանը   վարձակալելու Թուրքիային մեծ կարևոր գումարի դիմաց, ինչը հնարավորություն կտա  բարձրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկան, ինչպես նաև մեր ժողովրդագրությունը:

Արա Պապյան, ինչ վերաբերվում է սփյուռքին « Դուք ճանաչված չեք միջազգային իրավունքի կողմից մենք ունենք Պետություն և միայ այն է հավակնում պահանջներ ներկայացնելու … ».

 

Հարց պարոն  Արա Պապյանին. “Բայց Արեւմտեան Հայաստանը մերն է, որպես բնիկ ժողովուրդ մենք ենք այս իրավունքների տերը…”

 

Արա Պապյանի պատասխանը “ովքե ՞ր, մե ՞նք :  Բնիկ ժողովուրդները  պիգմեներն են, աբորիգեններն են, ինուիտներն  են, բայց ոչ հայերը…”

“Էթնիկ ժողովուրդների իրավունքները (փոխարեն բնիկների) ես գիտեմ, նրանք երբեք չեն կարող  փոխել  ինքնիշխան Պետության օրենքները…”

 

Այս պատասխանների  հերթականությունը նույնն են, ինչպես որ  Թուրքիայի դեսպան Ալի Օնաներինը 2009 թվականին ՄԱԿ-ում,  նա   մեր դեմքին  նետեց ՝  ասելով, որ Թուրքիայի  տարածաշրջանում ձեզի պես ժողովուրդ գոյություն չունի:

Ակնհայտ է, որ բոլորն էլ իրավունք ունեն կարծիք հայտնելու, բայց տվյալ դեպքում ցեղասպանություն ապրած մի ժողովրդի գոյության ժխտումը, որևէ կարծիքի մաս կազմել չի կարող, քանի որ արգելակվում են տվյալ ժողովրդի գոյության և զարգացման իրավունքները:

Սակայն հարցն այստեղ չի ավարտվում, երբ 2011-ին Արա Պապյան, Դուք  հրապարակեցիք Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, այս փաթեթում մենք հայտնաբերում ենք բավական քանակությամբ փաստաթղթեր, որ մենք Ձեզ էինք փոխանցել, իսկ Դուք անազնվորեն  առանց մեզնից թուլտվություն խնդրելու Ձեր անունից հրապարակել էիք  դրանք: Սա ուրիշի աշխատանքի ապօրինի յուրացում է:

Մենք  առանց վարանելու նամակով Ձեզ տեղեկացրել էնք այդ մասին:  Տես հղումը

 

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/fr/2011/Lettre_ouverte_a_Monsieur_Ara_Papian-08.09.2011.pdf

 

Ի դեպ մենք կարող ենք հաստատել, որ Ձեր ողջ աշխատությունը կազմված է պաշտպանելու համար այն փաստը, որ  1990-ին ստեղծված  Հայաստանի Հանրապետությունը (70 տարի անց)  կդառնա  1920  թվականին ստեղծված   Արեւմտյան Հայաստանի Պետության իրավահաջորդը և Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանը, առանց հաշվի առնելու, որ մեր պաշտոնական հայտարարությունից հետո, Արեւմտյան Հայաստան Պետությունը շարունակողն է և ոչ իրավահաջորդը 1920 թվականի ստեղծված Պետության, և որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ մեր իրավաբանական իրավունքները չեն կարող տնօրինվել մի երրորդ կառույցի , ոչ Ձեր, ոչ Հայաստանի Հանրապետության կողմից:

 

Մեր Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը, նրա  Կառավարությունը և Խորհրդարանը մնում են և կմնան,  երաշխավորողներ, որպես շարունակող Արևմտյան Հայաստանի պետության ՝ համագործակցելով   Հայաստանի Հանրապետության հետ:

 

Թեև, Պարոն Արա Պապյան Ձեր աշխատությունը համապատասխանում է ընդունելի մի կարծիքի, որ դուք երբեք իրավական հղում  չեք կատարել նշելով, որ 1990 թվականի հայտարարված Հայաստանի Հանրապետությունը որևէ կապ ունի 1920 թվականին ճանաչված Հայկական Պետության հետ:

Արդյոք Դուք ի վիճակի եք այդ անե ՞ լ: Իհարկե ոչ: Քանի, որ Հայաստանի  Հանրապետության կառավարությունը Ձեր աշխատությանը  չի հետևում,  և բանավեճը թողնում է բաց:

 

Վերջացնելու համար այս հաշվետվությունը, վերադառնանք մի պահ գործառության մեջ դրած  նոր  փաթեթին « ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՒ, ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ- ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԽՈՒՄԲ »

 

Ֆրանսերեն մի ասացվածք կա, որն ամփոփում է Ձեր աշխատությունը « Փիղը մի մուկ ծնեց »:

Ձեր ո աշխատությունը, որը ենթակա է գոյություն ունենալու, ամենևին այն բարձրության վրա չէ, որ պետք է ունենա իրեն իրավաբանների խումբ ներկայացնող անձանց կատարած աշխատանքը, այն հիմնականում ոչինչ չի ներկայացնում, այսինքն Ձեր աշխատությունը իրավաբանորեն սնանկ է:

Ավելի վատ,  Դուք մասնակիորեն  խեղաթյուրում եք  Հայերի ցեղասպանության իրականությունը՝ ամփոփելով հայերի ոչնչացումը, այն բացատրելով առաջին համաշխարհային պատերազմով, առանց հաշվի առնելու 29 հունվարի  2015-ին Համահայկական հայտարարությունը([1])

 

Վերադառնալով այս աշխատության փիլիսոփայությանը, նշեմ, որ Դուք, ինչպես նաև ես շատ լավ գիտենք որ ցեղասպանությունը բացարձակապես անդառնալի (անշտկելի) է, և հատուցում արտահայտությունը այստեղ անհամեմատելի է Հայ Ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների հետ: Այսինքն Դուք այնքան եք գռեհիկացնում հայերի ցեղասպանության հարցը, որպեսզի նյութական և դրամական փոխհատուցում քաղեք : Դա անչափ հիասթափեցնող է Արա Պապյան:

 

Մոռացա, Արևմտյան Հայաստանի պետության պաշտոնական դրոշը Ձեր կողմից առհամարելու հարցը: Ի դեպ դա Ձեր ընտրությունն է, բայց հետագայում  չգանգատվեք, որ Արևմտյան Հայաստանի հայերի առջև կատարած Ձեր ցուցադրական առհամարանքի շնորհիվ, Արևմտյան Հայաստանի հայերը այլևս չհետաքրքրվեն Ձեր փոքրիկ կյանքով և Ձեր փոքր տեսակետով, որը ազգային հարթությունում չեն ներկայացնում Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպան պաշտպանությունը և Արևմտյան Հայաստանի խնդրի լուծումը :

 

Սրտանց

Արմենակ Աբրահամեան

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

stat.gov.wa@haybachdban.org

[1] http://www.western-armenia.eu/stat.gov.wa/fr/2015/Communique_officiel_Presidence_Armenie_Occidentale-31.01.2015.pdf