Արցախի Մարտակերտի շրջանում մոտ 15 հայկական եկեղեցի ու վանական համալիր կա: Մինչև մեր օրերը լավ պահպանվել են Գանձասարի վանքը, Ամենափրկիչ եկեղեցին և Երիցմանկաց եկեղեցին: Մյուս բոլոր եկեղեցիները քանդել են, ընդ որում, ոչ միայն զավթիչներն, այլ նաև ամենաանողոք թշնամին՝ ժամանակը:
2013 թ․ ապրիլին Վանք գյուղի մոտակայքում հայտնաբերվեցին Պառավաձոր վանքի ավերակները: Հայտնաբերվեցին միանգամայն պատահական, քանի որ արահետը, որը մի ժամանակ տանում էր դեպի վանք, ծածկել էին թփուտները, իսկ դարավոր ծառերը կարծես պաշտպանում էին վանքը ոչնչացումից: Սակայն ժամանակը չի խնայել համալիրն ու մնացել են միայն պատերն ու խաչքարերը, պահպանվել են փորագրությունները: Պառավաձոր համալիրը կառուցվել է 1181 թվականին, «քահանա Բարսեղի ու Սարգսի կողմից Սմբատի իշխանության օրոք»: Սմբատը հավանաբար եղել է Աղվանքի կաթողիկոսության եպիսկոպոսներից (VII – XIXդդ.): Տեղեկություններն այդ եկեղեցու մասին սակավ են, գրեթե ոչնիչ չկա այս գրառումից բացի:
Պառավաձորում երկու եկեղեցի է եղել, մեկը՝ XII – XIII դարերի գերեզմանոցում, երկրորդը՝ առաջինից մի քանի մետր հեռավորության վրա: Պահպանվել է նախագավիթը, որն անմիջապես գերեզմանոց է դուրս գալիս: Եկեղեցու մուտքն ու ներքին տարածությունը տառացիորեն երեսպատված են խաչքարերով, ամենահինը թվագրվում է 1178 թվականով: Մյուս խաչքարերի վրա ընթեռնելի են հետևյալ թվերը՝ 1180, 1183, 1189, 1195, 1211, 1220, 1221, 1228: