Ախալքալաքի քաղաքապետարանը մարտի 13-ին մրցույթ էր հայտարարել Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի բակում զբոսայգու և մարզահրապարակի կառուցման համար: Զբոսայգու կառուցման մրցույթն ավարտվել է։ Աճուրդի հավանական հաղթողը անհատ ձեռներեց Սերգեյ Չոլախյանն է։ Այս փուլում ընթանում է ընտրության և գնահատման գործընթացը։
Զբոսայգին իր մեջ ներառում է ուղիներ ինչպես հետիոտնի, այնպես էլ հեծանվորդների համար։ Խաղահրապարակը բաժանվելու է երկու մասի՝ ուսումնական և մանկական։ Կտեղադրվեն նաև նստարաններ և աղբամաններ, կլինեն լուսավորությունն ապահովող լապտերներ, նաև խմելու ջրի շատրվաններ։ Անվտանգության համար հրապարակի մի մասը կծածկվի ռետինե ծածկով։ Մանկական ժամանցի տարածքում կտեղադրվի էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված բազմաֆունկցիոնալ ատրակցիոն։ Զբոսայգու տարածքում կտնկվեն ցրտադիմացկուն ծառեր ու թփեր: