ԱՄՆ պետքարտուղարությունը լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին՝ ադրբեջանական ռազմական վերջին տեղաշարժերի կապակցությամբ, գրում է Ամերիկայի ձայնը: Պատասխանելով լրագրողի հարցին այս կապակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության առաջին փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտնել է.

«Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը զրուցել է  արտգործնախարար Բայրամովի հետ և մտահոգություն հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Հայաստանի ու Բաքվի միջև խաղաղության շուրջ բանակցություններին, քանի որ պետքարտուղարը նույնպես բազմիցս խոսել է այս կապակցությամբ. ուղիղ երկխոսությունը առանցքային է այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Բաքվի իշխանությունների միջև քննարկումներին, ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների հետ ու բազմակողմ կազմակերպությունների շրջանակում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղաության ներկայացուցիչը:                                              

Արևմտյան Հայաստանի կառավարությունն ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նման դիրքորոշորմն ու գտնում, որ կոնֆլիկտն առավել նպատակահարմար է լուծել խաղաղ և ոչ թե ռազմական ճանապարհով: Մենք ցանկանում ենք հիշեցնել՝ ԱՄՆ այն քսանից ավել  պետություններից մեկն է, որը դեռևս հարյուր երեք տարի առաջ ճանաչել է Պողոս Նուբարի ջանքերի շնորհիվ վերստեղծված Հայաստան պետությունն, իսկ Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել է արբիտրաժային վճիռը, և ժամանակն է իրականացնել այս արբիտրաժային որոշումը։