Western Armenia TV-ի եթերում Արևմտյան Հայաստանի պատգամավոր և Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրեց ներկայիս իրավիճակը Արցախում, նշելով որ կառավարության ներդրած գործիքակազմի միջոցով ինչ-որ չափով մեղմվել են պարենային խնդիրները, սակայն կան բազմաթիվ խնդիրներ կապված գնաճի և որոշակի ապրանքների բացակայության հետ։ Անդրադարձ կատարեց շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց, ովքեր այսօր անելանելի իրավիճակում են հայտնվել, քանի որ Բերձորի ճանապարհի փակման հետևանքով չեն կարողանում տեղափոխվել Հայաստանի տարբեր շրջանների հիվանդանոցներ և իրացնել իրենց բժշկական օգնություն ստանալու իրավունքը, հազվադեպ դեպքերում՝ խաղաղապահների միջամտությամբ է հնարավոր դառնում ծայրահեղ ծանր հիվանդների տեղափոխումը։Նա հստակ գնահատականներ տվեց բռնազավթիչ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին սադրանքներին, որնցից մեկի ժամանակ 3 հայեր սպանվեցին։ Կարևորելով խաղաղապահների դերը Արցախում, նշեց որ այժմ փորձ է արվում հեղինակազրկել նրանց գործունեությունը, այդուհանդերձ Արցախի խաղաղության երաշխավորը շարունակում է մնալ հայկական անվտագային համակարգը։ https://youtu.be/H8LkAWrj4no