Շուշվա բերդապարիսպների հիմքերը դրել է Ավան Հարյուրապետը, դեռևս 1724թ.: Այս փաստի հանգամանքները տեղ են գտել ժամանակին ռուս գեներալ Մատյուշկինի 1725թ. դեկտեմբերի 19-ին գրած նամակում, որտեղ ասվում է, որ Ավան Հարյուրապետը հնազանդվելով Արցախի բնակչության խնդրանքին մնում է Շուշվա սղնախում և բերդ կառուցում: 1750-1752 թթ. այն վերակառուցվել է Փանահ Ալի խանի կողմից: Հայ պատմաբանները կարծում են, որ Շուշի քաղաքի անունը ծագում է բերդի անունից: Հնագույն քաղաք-ամրոցը երկար դարերի ընթացքում հանդիսացել է Արցախի վարչական, կրոնական, մշակութային և կրթական կենտրոնը: