Բռնազավթված Արևմտյան Հայաստանում Արդարություն և զարգացում, Ազգայնական շարժում կուսակցությունների  կառավարությունը ամբողջ թափով շարունակում է իր ջանքերը՝ երկրաշարժից հետո ալևիներով բնակեցված շրջանների ժողովրդագրական կառուցվածքը փոխելու և շրջանը ամայացնելու ուղղությամբ։

Ալևի Բեկթաշիների Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Օզգուր Քափլանն այս առիթով հայտարարել է. «Որպես Դաշնություն՝ մեր սեփական ուժերով մենք կանենք ամեն բան, որպեսզի կանխենք տարածաշրջանի ամայացումը, բայց նաև կպարտադրենք իշխանություններին՝ իրենց քայլերը ձեռնարկելու ժողովրդավարական միջոցներով»։

Նշելով, որ երկրաշարժից 48 ժամ անց իրենք այցելել են Սամոսատ, Օզգյուր Քափլանն ասել է. «Երբ գնացինք Սամոսատ (Ադըյաման), տեսանք իշխանությունների անգործությունը. հոսանքն ու հեռախոսակապն անջատված էր, թաղամասերում ջուր չկար։ Ես Սամոսատի  այն թաղամասում էի, որտեղ ալևիներն էին ապրում: Մյուս թաղամասերում էլեկտրաէներգիան քիչ անց միացվեց, ալևիների թաղամասում նման բան չեղավ: Ոչ մի օգնություն չի եղել, ալևիների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել, ալևիական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների կողմից ուղարկված օգնությունները առգրավվում էին Արտակարգ իրավիճակների վարչության կողմից»։Արևմտյան Հայաստանի կառավարությունը իր տեսադաշտից բաց չի թողնում Արևմտյան Հայաստանում ապրող բնիկների հետ կապված ոչ մի խնդիր: Երկրաշարժին հաջորդող առաջին իսկ օրերից մեր կառավարությունն օգնություն է ցույց տվել աղետի գոտում հայտնված մեր հայրենակիցներին՝ տրամադրելով հումանիտար օգնություն սննդի , առաջին բուժօգնության պարագաների և վրանների տեսքով: Միջազգային ատյաններին տեղեկացրել ենք նաև բնիկների՝ հատկապես տարածաշրջանում ապրող արևիների հանդեպ դրսևորվող խտրական քաղաքականության մասին, քանի որ արևիները ոչ միայն  էթնիկ հայեր են, այլ նաև բնիկ են: