Ավետարանոց գյուղում կարելի է տեսնել Շահնազարյան մելիքներին պատկանող և XVIII-րդ դարում կառուցված երեք ապարանքներ։ Հարավային մասում գտնվում է Բագի մելիքի պալատը, որն ունի մի քանի գլխատներ: Գյուղի արևմտյան մասում՝ մեծ ժայռին կից, գտնվում է երկրորդ պալատը, իսկ դրանից հյուսիս մելիք Շահնազարի պալատն է։ Պալատական համալիրների ընդհանուր բարվոք վիճակը զգալի տեղեկատվություն է հաղորդում այդ դարաշրջանի ղարաբաղյան պալատականների կենսակերպի և կենցաղի մասին: Ներկայումս գյուղը բռնազավթված է  Բաքվի իշխանության  կողմից։