Բաքվի ահաբեկչական իշխանությունները մարտի 30-ի գիշերը փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:
«Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին: Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։
Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից», ասվում է հաղորդագրության մեջ։ Արևմտյան Հայաստանի կառավարությունը բազմիցս անդրադարձել է Բաքվի իշխանությունների կողմից բռնազավթված հայկական տարածքների հարցին և նրա կողմից տարվող ցեղասպան քաղաքականությանը: Մայրուղու փակումը դրա վառ դրսևորումներից է:Արևմտյան Հայաստանի կառավարությունն՝ ի դեմս նախագահ Արմենակ Աբրահամյանի, արդեն դիմել է միջազգային կառույցներին՝ պահանջելով հետամուտ լինել իրենց կողմից ընդունված որոշումներին: