Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի «Թումանյան և Իսահակյան. երկու աշխարհընկալում» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին։ 

Գրքի շնորհանդեսը տեղի  է ունեցել մարտի 31-ին, ժամը 15:00 Հովհաննես Թումանյանի թանգարանում։

Գիրքը նվիրված է Հովհ. Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին, այն լույս է ընծայել «Անտարես»-ը։ 

Գրքի խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը։

Ուսումնասիրությունը նվիրված է հայ գրականության երկու մեծերի Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործության զուգահեռ քննությանը: Վերլուծվում են հատկապես նրանց աշխարհընկալումներին վերաբերող կարևոր հարցեր: