Western Armenia TV-ի եթերում պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը ներկայացրեց բռնազավթիչ ադրբեջանական իշխանությունների ներքին և արտաքին քաղաքական ուղղվածությունը՝ ներկա դրությամբ։ Անդրադարձ կատարեց Բերձորի ճանապարհի փակվելու պատճառով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի, տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից հնչեցված կոչերին ու որոշումներին, ինչպես նաև դրանց իրագործելության հավանականությանը։ Ադրբեջանագետը մանրամասն ներկայացրեց այն քաղաքականությունը, որն այժմ վարում է Բաքուն և այն վտանգները որոնք կարող են սպասվել, հաշվի առնելով Բաքվի դիկտատորի վերջին հայտարարությունները՝ Սյունիքի վերաբերյալ։