Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են և պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ: 

Մամուլում այս բովանդակությամբ բազմաթիվ հոդվածներ  հայտնվեցին։

«Քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր», հայտնել են Արցախի նախագահի գրասենյակից՝ չհայտնելով թե ովքեր են բանակցողները։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, հաշվի առնելով    Արցախի վերաբերյալ իր   կողմից  ընդունված  օրենքը․         

Հայտարարում է, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Սահմանադրությանը հակասող ցանկացած պաշտոնական կամ ոչ պաշտոնական համաձայնագիր համարվում է անվավեր, քանի որ Արցախի տարածքը հանդիսանում է Արևմտյան Հայաստանի (Հայաստանի) տարածքի անբաժանելի մասը՝ համաձայն 1920թ. թվականի հունվարի 19-ին դե ֆակտո և  1920 թվականի մայիսի 11-ին դե յուրե ճանաչված  Հայաստան պետության՝ ներառյալ Արցախը: 

Տես հղումները՝  

https://www.azatutyun.am/a/32287883.html

www.westernarmenia.eu/stat.gov.wa/arm/2017/Arevmdyan_Hayasdani_Hanrabedoutyan_Sahmanadroutyoun-09.05.2016.pdf