Մարտի 26-ին Անդրանիկ Աբրահամյանը մասնակցեց  Ֆրանսիայի  Վոլքս-ան-Վելեն քաղաքում կայացած ծանրամարտի Օվերն-Ռոն-Ալպեր  առաջնությանը։ Մեծահասակների 67 կգ քաշային կարգում հանդես գալով   Սթադ Քլերմոնտուա թիմի կազմում՝ նա պոկում  վարժությունում 110 կգ և հրում վարժությունում 130 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը։ Ընդհանուր 240 կգ քաշը թույլ կտա  նրան մասնակցել Ֆրանսիայի պրոֆեսիոնալների առաջնությանը, որը  կկայանա մայիսի 27-ին Վոլքս-ան-Վելենում:

Արևմտյան Հայաստանի կառավարությունը շնորհավորում է երիտասարդ մարզիկին և մաղթում նորանոր հաղթանակներ։