Դահրավ, գյուղ՝ Արցախի Ասկերանի շրջանում։ Տարածքը 2044 հեկտար է։ Դահրավում զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ և փայտամշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ: Գյուղում են գտնվում Ս. Հովհաննես եկեղեցին (19-րդ դար), խաչքար (13-րդ դար), շրջակայքում՝ մատուռ (11-րդ դար), հին եկեղեցիների ավերակներ (11-րդ և 13-րդ դարեր), Րաֆֆու աղբյուր-հուշարձանը։
1989-ին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Սլավիկ Առուշանյան), որի հիմքի վրա ստեղծվել է դասակ, ապա՝ վաշտ (հրամանատար՝ Է. Խաչատրյան)։ Ջոկատը առանձին 1992-ից մասնակցել է Ասկերանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանական և Շուշիի, Բերձորի, Քարվաճառի, Ակնայի, Մարտակերտի շրջաններիի ազատագրական մարտերին։ Գյուղի մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվել են Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով ։